• Latest news

Հղիության ժամանակ մոր սթրեսը բացասաբար է անդրադառնում որդիների վերարտադրողականության վրա

3 հունիսի, 2019  13:20

Գիտնականները բացահայտել են սթրեսի եւս մեկ բացասական կողմ: Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ հղիության ժամանակ ուժեղ սթրեսը կարող է արական սեռի սերնդի մոտ վերարտադրողականության հետ կապված խնդիրներ առաջացնել:

Ընդհանուր առմամբ անալիզի է ենթարկվել 20 տարեկան 643 տղամարդկանց սերմնահեղուկի որակը: Նրանց մայրերի ճնշող մեծամասնությունը (մոտ 2/3) հղիության առաջին 18 շաբաթում առնվազն մեկ սթրես են ապրել: Ամեն 7-րդը՝ 3 եւ ավելի:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ սթրեսի ազդեցությամբ ներարգանդային զարգացման ժամանակ տղամարդկանց չափահաս  կյանքում սերմաբջիջների թվի կրճատում եւ որակի նավազում է նկատվել:

Այսպես, հղիության ժամանակ հարազատ մարդու մահվան կամ ամուսնալուծության պատճառով սթրեսը 36 տոկոսով կրճատել է  սերմաբջիջների թիվը, իսկ տեստոստերոնի մակարդակը՝ 11 տոկոսով: Գիտնականները ուշադրություն են դարձնում նրան, որ մոր սթրեսը 12 տոկոսով նվազեցնում է նաեւ սերմնաբջիջների շարժունությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել