• Latest news

Կինը, որը ամուսնու «ավանակային ոռնոցը» խռմփոց էր կարծել, արդյունքում փրկել է նրա կյանքը

3 հունիսի, 2019  19:51

Լոնդոնի 37-ամյա բնակչուհի Ջեմիման  փրկել է ամուսնու՝ Ստեֆանի կյանքը՝ գիշերվա կեսին արթնանալով արտառոց խռխռոցներից, որը նա բնութագրել է որպես ավանակի ոռնոց:

Սկզբում կինը մտածել է, որ ամուսինն ուժեղ խռմփացնում է, սակայն նրան արթնացնելու նրա բոլոր փորձերը անհաջողությամբ են պսակվել:

Վախեցած Ջեմիման ամուսնու մոտ սրտի հետ կապված խնդիրներ է կասկածել եւ «Շտապ օգնություն» կանչել: Մինչեւ բժիշկների ժամանումը տղամարդը 25 րոպե չի շնչել: Ստեֆանին 5 օրով կոմայի մեջ  են գցել՝ նրա մոտ կաթված եւ գլխուղեղի աննշան վնասվածք ախտորոշելով: Ի դեպ, բժիշկները սրտի կանգի պատճառը մինչ օրս չեն բացահայտել:

Հարկ է նշել, որ Ստեֆանն արագ ապաքինվել է եւ վերադարձել է իր համար սովորական ակտիվ կենսակերպին: Մասնավորապես նա մասնակցում է հեծանվային մարաթոններին սրտի հետազոտության համար դրամահավաքի նպատակով:

Տղամարդը նշում է, որ իր կյանքով պարտական է կնոջը, որը կարողացել է արագ կողմոնորշվել եւ բժիշկների կանչել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել