• Latest news

Ծնողական սառնությունը բացասաբար է անդրադառնում երեխաների կյանքի տեւողության վրա

4 հունիսի, 2019  23:45

Ծնողական սառնությունը բացասաբար է անդրադառնում երեխաների կյանքի տեւողության վրա: Այս մասին է վկայում ԱՄՆ-ի Լոմա-Լինդա համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Երկարաժամկետ հետազոտությունում ներառվել է 199 տղամարդ եւ կին: Հետազոտության առաջին փուլում՝  1976-77 թվականներին հետազոտվողները պատմել են  մինչեւ 15 տարեկանը իրենց ծնողների հետ հարաբերությունների մասին:

Մասնավորապես նրանք տեղեկացրել են այն մասին, արդյոք ջերմություն զգացել են փոխհարաբերություններում կամ սառնություն եւ անտարբերություն են զգացել:

Տարիներ անց՝ 2002-2007 թվականներին հետազոտության մասնակիցներից արյան անալիզ են վերցրել քրոմոսոմների ծայրամասերի երկարությունը չափելու համար: Ինչպես հայտնի է՝ կարճ ծայրամասերը կարող են վկայել արագացված բջջային ծերացման մասին:

Պարզվել է, որ նրանք, ովքեր մայրերի հետ հարաբերություններում լարվածություն են զգացել, ծայրամասերը միջինում 25 տոկոսով կարճ են եղել ի տարբերություն նրանց, ովքեր նրանց հետ մտերիմ են եղել:

Նման պատկեր է նկատվել նաեւ հայրերի դեպքում: Նրանց մոտ, ովքեր հազվադեպ են տեսել մայրերին, ծայրամասերի երկարությունը 30 տոկոսով կարճ է եղել, իսկ նրանք, ովքեր հայրերի հետ շփման պակաս են ունեցել՝ 12 տոկոսով:

Դրա պատճառն, ըստ գիտնականների, կապված է մանկական տարքիում սթրեսի հետ:

Հատկանշական է, որ ծայրամասերի երկարության եւ ծնողների հետ հարաբերությունների միջեւ առավել ակնհայտ կապ նկատվել է նրանց մոտ, ովքեր տառապել են ավելորդ քաշից, ինչպես նաեւ միջին կրթություն են ունեցել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել