• Latest news

D վիտամինն արդյոք կարո՞ղ է պաշտպանել դիաբետից

13 հունիսի, 2019  10:57

Արդեն բավականին վաղուց է խոսվում D վիտամինի եւ 2-րդ տիպի դիաբետի միջեւ հնարավոր կապի մասին: Սակայն նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է The NewEngland Journal of Medicine ամսագրում, այս վիտամինով սննդային հավելումների ընդունումը չի կանխում դիաբետի զարգացումը:

Նախկինում որոշ հետազոտություններ ցույց են տվել D վիտամինի ցածր մակարդակի եւ դիաբետի զարգացման մեծ հավանականության միջեւ կապը: Գիտնականները տրամաբանորեն ենթադրել են, որ այս վիտամինի մակարդակի բարձրացումը  կարող է օգնել դիաբետի կանխարգելման գործում: Սակայն ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտողները 30 տարեկանից մեծ 2400 մարդու հետազոտությունների ընթացքում ապացուցել են, որ D վիտամինով սննդային հավելումները դիաբետից չեն պաշտպանում:

Հետազոտության հեղինակները կամավորներին 2 խմբի են բաժանել. մեկում ամեն օր ընդունել են D վիտամինի 4000-ական միջազգային միավոր, իսկ մյուսում՝ նույն քանակությամբ պլացեբո: Մոտ 3 տարի հետո նրանցից 24,2 տոկոսը, ովքեր ընդունել են վիտամինային հավելումներ, բախվել են դիաբետի հետ: Նրանց խմբում, որոնք պլացեբո են ընդունել, նրանց թիվը կազնել է 26,7 տոկոս: Հետազոտողներն ընդգծում են, որ այս տարբերությունը վիճակագրորեն զգալի չէ, ուստի անհնար է պնդել դիաբետի զարգացման հավանականության վրա D վիտամինի որեւիցե ազդեցության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի