• Latest news

Եզակի միջամտություն. կնոջ համար նոր թարթիչներ են ստեղծել գլխի մազերից (ֆոտո)

19 հունիսի, 2019  12:02

30-ամյա Իթինդեր Քաուրը Լոնդոնից աջ կոպի թարթիչներից զրկվել էր դժբախտ պատահարի հետեւանքով։ Պլաստիկ վիրաբույժներն առաջարկել են նրան անսովոր լուծում. նրանք նրա կոպի վրա դրել են գլխից վերցված մազեր։

Իթինդերը կոպի վնասվածք էր ստացել, երբ ընկել էր ընկերների հետ կազմակերպված երեկույթում։ Կոպի մի հատվածը վնասվածքի պատճառով այնպես էր վնասվել, որ թարթիչներ այդ հատվածում չէին աճում։ Տնից դուրս գալիս Իթինդերն օգտագործում էր արհեստական թարթիչներ, բայց նա ցանկանում էր ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը, եւ նա դիմեց կլինիկաներից մեկի պլաստիկ վիրաբույժներին Մանչեսթրում։

Նրանք պատվաստել են 16 մազե ֆոլիկուլ, որոնք վերցրել էին պացիենտի ծոծրակից։ Միջամտությունը նկարահանել են վիդեոյով՝ որպես ուսուցանող նյութ մյուս մասնագետների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի