• Latest news

Իսպանիայում հանգստանալու ժամանակ աղջիկը կաթվածահար է եղել Պորտուգալական նավակի կծելուց հետո

24 հունիսի, 2019  16:40

Ֆիզալիայի (Պորտուգալական նավակի) հետ հանդիպումը քիչ մնաց մահացու ելք ունենար 22-ամյա Նաոմի Մաթեոսի համար։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, արտաքնապես մեդուզայի նմանվող ծովի բնակչի կծելը տառացիորեն կաթվածահարել էր աղջկան։ Նրան փրկել է ընկերուհին, որը հետ է մղել ֆիզալիայի գրոհը ջրասուզակի հարմարանքներով։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել  Լորկայի (Իսպանիա) լողափերից մեկում հանգստանալու ժամանակ։

Թունավոր շոշափուկներից ստացած այրվածքների ցավն այնքան ուժեղ էր, որ Նաոմիին հիվանդանոցում մորֆին են նշանակել։ «Ցավից ուզում էի մեռնել։ Ես խենթի նման բղավում էի»,- ասում է նա։ Ֆիզալիայի հետ հանդիպումից նշաններ են մնացել տուժածի ձեռքերին, մեջքին եւ կրծքին։

Ֆիզալիայի թույնն այնքան ուժեղ է, որ որոշ դեպքերում կարող է սպանել մարդուն։ Պորտուգալական նավակները սնվում են հիմնականում ձկների թրթուրներով, ինչպես նաեւ փոքրիկ ձկներով ու կաղամարներով։ 2016 թվականի սեպտեմբերին ֆիզալիաների հարձակման պատճառով իշխանությունները փակել են Թաիլանդի Փհուքեթ կղզու չորս լողափ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել