• Latest news

5 վտանգավոր հիվանդություններ, որոնցով կարելի է վարակվել կենդանիներից

24 հունիսի, 2019  20:33

Կենդանիների որոշ հիվանդություններ մարդու համար անվտանգ են՝ դրանք ուղղակի մարդկանց չեն փոխանցվում: Բայց նաեւ հիվանդություններ կան, որոնցով մարդը կարող է վարակվել կենդանիներից՝ ոչ միայն վայրի, այլ նաեւ կենդանի, ու այդ հիվանդություններից որոշները մահացու վտանգավոր են:

Կատաղություն

Կատաղությունը թերեւս ամենավտանգավոր զոոնոզային հիվանդություններից է: Այն փոխանցվում է վարակված կենդանու կծելու ժամանակ: Կատաղության վիրուսը տարածված է վայրի կենդանիների՝ հիմնականում ջրարջերի, աղվեսների, սկյուռների, առնետնեի եւ չղջիկների շրջանում: Սակայն նրանցից կարող են վարակվել նաեւ տնային կենդանիները, օրինակ՝ փողոցում զբոսնելու ժամանակ:

Ցանկացած կենդանու կծելու դեպքում պետք է ստանալ կատաղության դեմ պատվաստումների կուրս, ինչը կօգնի հիվանդության զարգացման դադարեցմանը: Եթե դա չարվի, եւ հիվանդությունը սկսի զարգանալ, այն այլեւս անհնար կլինի կանգնեցնել. դեպքերի գերակշիռ մեծամասնությամբ այն մահացու է:

Բրուցելյոզ

Բրուցելյոզը եւս մի վտանգավոր հիվանդություն է, որով հիվանդանում են եղջերուները, որմզդեղնները, վայրի խոզերը: Կարող են վարակվել նաեւ տնային խոզերը, խոշոր եղջերավոր անասունը, շները:

Մարդկանց շրջանում հիվանդությունն այնքան էլ հաճախ չի հանդիպում: Մարդն առավել հաճախ վարակվում է վարակված կենդանիներից ստացված կաթնամթերքի գործածման պատճառով: Հիվանդության կանխանշանների թվում են տենդը, հոգնածությունը, գլխացավը, դեպրեսիան, ամորիձիների այտուցը եւ արթրիտը:

Ժանտախտ

Ժանտախտի հիմնական տարածողները լվերն են, որոնք մինչ այդ կծել են հիվանդ կրծողներին, գետնասկյուռներին, տափաստանային շներին, կզաքիսներին։

Ժանտախտը մարդու մոտ ընթանում է շատ ծանր եւ կարող է հանգեցնել բազմաթիվ վտանգավոր ախտահարումների, որոնց դեպքում հաճախ զարգանում է սեպսիս։ Հիվանդությունը խիստ վարակիչ է եւ բնութագրվում է բարձր մահացությամբ։

Ժանտախտի ամենատարածված տարատեսակներն են այտուցայինը եւ թոքայինը։ Նախկինում այտուցային ժանտախտից մահացությունը հասնում էր 95 տոկոսի, թոքայինի դեպքում՝ գրեթե 100 տոկոսի։ Այսօր, սակայն, ճիշտ բուժման պարագայում, մահացությունը կազմում է ընդամենը 5-10 տոկոս։

Լայմի հիվանդություն

Լայմի հիվանդությունը հիմնականում տարածվում է կատուների, շների եւ խոշոր եղջերավոր անասունների շրջանում։ Սակայն մարդուն հիվանդությունը փոխանցվում է ոչ թե հիվանդ կենդանիների, այլ տզերի եւ արնածուծների կծելու միջոցով, որոնք մինչ այդ կծել են հիվանդ կենդանիներին։

Հիվանդության վաղ դրսեւորումները կարող են ներառել՝ ջերմություն, գլխացավ, հոգնածություն եւ բնորոշ մաշկային ցան։ Հիվանդության ելքը հիմնականում կախված է ճիշտ ժամանակին կատարված ախտորոշումից եւ բուժումը վաղ սկսելուց։ Եթե հիվանդությունը ժամանակին չհայտնաբերվի կամ եթե ճիշտ բուժում չկատարվի, հիվանդությունը կանցնի քրոնիկական փուլ, որն արդեն դժվար է բուժվում եւ կարող է ավարտվել հաշմանդամությամբ կամ անգամ պացիենտի մահով։

Արեւմտյան Նեղոսի տենդ

Այս հիվանդությունը կարող է մարդուն փոխանցվել մոծակներից։ Ավելի հաճախ դրանով հիվանդանում են այնպիսի կենդանիներ, ինչպիսին են ձին, ավանակը եւ այլն։

Մարդու մոտ հիվանդությունն ընթանում է մաշկի ցանով եւ ուղեղի թաղանթի բորբոքմամբ, երբեմն՝ մենինգոէնցեֆալիտով։ Ամերիկյան համաճարակաբանական տվյալներով՝ 2009 թվականին կլինիկական արտահայտությամբ Արեւմտյան Նեղոսի տենդից մահացությունը կազմել է 4,5 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի