• Latest news

Գիտնականները գտել են ամբողջ մարմնում անբացատրելի ցավերի հնարավոր պատճառը

25 հունիսի, 2019  10:56

Ֆիբրոմիալգիան առեղծվածային հիվանդություն է, որի դեպքում պացիենտներն անբացատրելի ցավեր են զգում մարմնի տարբեր մասերում։ Այլ ախտանշանների մեջ է նաեւ քնի որակի վատացումը, երբեմն լարվում է աղեհամակարգը, նկատվում են անհանգիստ ոտքեր եւ քրոնիկական հոգնածություն։ Այս խանգարումը հանդիպում է մարդկանց մոտ 2-8 տոկոսի մոտ։

Մասնագետները մինչեւ հիմա հաստատ չգիտեն ցավերի պատճառը, որոնք ի հայտ են գալիս ֆիբրոմիալգիայի ժամանակ։ Մակգիլի համալսարանի Առողջության կենտրոնի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ այդ ցավերի «մեղավորը» կարող են լինել աղիքային մանրէները։

Ֆիբրոմիալգիայով պացիենտների ուսումնասիրությունը պարզեց փոփոխություններ աղեհամակարգի միկրոֆլորայում, մասնավորապես՝ 20 աղիքային մանրէներում։ Հետաքրքիր է, որ այդ փոփոխությունները դիետայով, դեղերի ընդունմամբ, ֆիզիկական ակտիվությամբ կամ մարդու տարիքով պայմանավորված չեն եղել։

Ավելին, ինչպես պարզել են գիտնականները, ախտանշանների արտահայտվածությունն ուղղակիորեն կապված է եղել աղեհամակարգի միկրոֆլորայի բաղադրության առանձնահատկությունների հետ։ Թե ինչպես է գործում այդ կապը՝ գիտնականներն առայժմ չեն պարզել։ Գուցե միկրոֆլորայի փոփոխություններով կարելի կլինի տալ ճիշտ ախտորոշում, իսկ մանրէների մանիպուլյացիան կօգնի բուժել ֆիբրոմիալգիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի