• Latest news

Մահացող բջիջները՝ քաղցկեղի դեմ պայքարի բանալի՞

25 հունիսի, 2019  23:48

Մահացող բջիջները կարող են լինել քաղցկեղի դեմ հաջող պայքարի բանալին։ Ինչպես պարզել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները առնետների վրա փորձերի ընթացքում, մահացող բջիջների ներարկումն ուռուցքի մեջ ստիպում էր իմունային բջիջներին գրոհել քաղցկեղի դեմ։

Ինչպես ներկայացնում է Live Science-ը, մարդկային բջիջներն ունեն ինքնասպանության մի քանի մեխանիզմներ, որոնք ակտիվանում են հատուկ հանգամանքներում։ Գիտնականներին հետաքրքրել է նման մեխանիզմներից մեկը՝ նեկրոպտոզը, որի դեպքում բջիջն արտադրում է բորբոքային միացություններ, որոնք հրապուրում են ախտահարված բջիջն սպանող իմունային բջիջներին։

Այդ մեխանիզմի օգնությամբ էլ մահացող բջիջը դառնում է խայծ իմունային բջիջների համար, երբ  հայտնվում է քաղցկեղային ուռուցքի մեջ։

Գիտնականները ստեղծել են առնետների բջիջներ, որոնք նեկրոպտոզը գործի են դրել ի պատասխան անվնաս միացության։ Այնուհետեւ այդ բջիջները ներարկել են կենդանիների հենց քաղցկեղային ուռուցքի մեջ։ Դա ակտիվացրել է իմունիտետը ամբողջ մարմնում՝ ստիպելով նրան գրոհել քաղցկեղի դեմ։

Տեսականորեն այսկերպ կարելի է կանգնեցնել մետաստազների պրոցեսը։

Հետազոտողները նեկրոպտոզի գործարկման մեկ այլ մեխանիզմ էլ են գործարկել. Վերցնում էին էնզիմի հետ կապված գենը, որը բջջային մահ էր առաջացնում։ Այն ներդնում էին վիրուսի մեջ, որով վարակում էին քաղցկեղային բջիջները։ Դա, ինչպես պարզվեց, նույնպես մոբիլիզացնում էր իմունիտետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի