• Latest news

Պրոբիոտիկներով հաբերը կարող են օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում. գիտնականներ

5 հուլիսի, 2019  13:18

Լուվենի Կաթոլիկ համալսարանի գիտնականները պրոբիոտիկներով՝ աղիների միկրոֆլորայի համար օգտակար բակտերիաներով հաբեր են մշակել: Գիտնականների խոսքով՝ այս հաբը կարող է արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում:

The Age-ը փոխանցում է, որ հաբը պարունակում է Akkermansia muciniphila բակտերիաներ (10 մլրդ բակտերիա), որոնք, ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, կապված են առողջ նյութափոխանակության, ճարպակալման հավանականության նվազեցման եւ արյան մեջ շաքարի խտության փոքրացման հետ:

Հաբերը ստուգել են ավելորդ քաշով 20 կամավորների վրա, որոնք 3 ամիս այն ընդունել են ամեն օր: Հսկիչ խմբում ընդգրկված մարդիկ ընդունել են պլացեբո:

Փորձի վերջում հիմնական խմբից կամավորները, չփոխելով սննդակարգը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը, կարողացել են նիհարել:

Հետաքրքիր է, որ չնայած աղիների միկրոֆլորան ընդհանուր առմամբ չի փոխվել, առողջության ցուցանիշների դինամիկան վկայել է դրական դինամիկայի մասին: Առավել մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնական խմբից մարդկանց մոտ բարելավվել է ինսուլինի նկատմամբ ռեակցիան (իսկ դա նշանակում է, որ նվազել է դիաբետի զարգացման հավանականությունը), ինչպես նաեւ նվազել է խոլեստերինի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է