• Latest news

Անհաջող պիրսինգի պատճառով աղջիկը նմանվել է Չեբուրաշկային (ֆոտո)

6 հուլիսի, 2019  15:01

29-ամյա Ջենիֆերը Ֆիլադելֆիայից դարձել է անհաջող պիրսինգի զոհ, որն աղավաղել է նրա դեմքը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 11 տարի աղջիկը տառապել է կելոիդային սպիներից, որոնք ծածկել են նրա ականջները։ 18 տարեկանում նա որոշել է ծակել ականջի վերին խեցին։ Բայց միջամտությունը տխուր ավարտ է ունեցել։

Ելունդներն այնքան են մեծացել, որ դրանք անհնար էր թաքցնել գլխարկների տակ։ Բացի այդ, դրանք շատ ցավոտ էին, Ջենիֆերի համար լուրջ անհարմարություններ էին ստեղծում եւ գլխացավեր առաջացնում։

TLC հեռուստաալիքի նախագծի շրջանակում Ջենիֆերը դիմեց բժիշկ Սանդրա Լիին, որն ավելի շատ հայտնի է որպես Dr Pimple Popper։ Կելոիդային սպիները հեռացվեցին վիրաբուժական միջամտությամբ, ընդ որում՝ դրանց ընդհանուր քաշը մոտ 400 գրամ էր։ Ջենիֆերը նաեւ ճառագայթային թերապիայի կուրս անցավ։

Աղջիկը նշում է, որ վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը լավացել է, իսկ ինքնագնահատականը՝ բարձրացել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի