• Latest news

Երկու արգանդ եւ մեկ երիկամ ունեցող կինը կարողացել է երեխա ունենալ

12 հուլիսի, 2019  14:19

Մոսկվայում երկու արգանդ եւ մեկ երիկամ ունեցող կինն առողջ երեխա է ծննդաբերել։

Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, 29-ամյա պացիենտը, որի անունը չի տրվում, կրկնակի արգանդ ուներ, որը հազվադեպ անոմալիա է։ Բացի այդ, կինը միայն մեկ երիկամ ուներ։

Կինն ապարդյուն փորձում էր հղիանալ 4 տարի։ Նա դիմել է Մոսկվայի Ֆ.Ի. Ինոզեմցեւի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց, վերջապես, հաջողվել է հղիանալ, բայց 27-րդ շաբաթում բարդություններ են առաջացել. նրա մոտ ախտորոշվել է հեստացիոն զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, ընկերքային անբավարարություն եւ պտղի աճի դանդաղում։

Մասնագետները կոնսիլիում են գումարել՝ մասնագետներ հրավիրելով Ռուսաստանի Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժնից։ Նրանք միասին մշակեցին հղիությանը հետեւելու տակտիկան, որը թույլ տվեց հղիությունը երկարացնել մինչեւ 36 շաբաթ։ 36-րդ շաբաթում կատարվեց պլանային կեսարյան հատում, որի արդյունքում լույս աշխարհ եկավ առողջ տղա։

Հիմա, ինչպես տեղեկացրել են մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունում, մայրն ու որդին իրենց լավ են զգում։ Նրանք տուն են գնացել առանց որեւէ բարդության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի