• Latest news

Հայաստանում մեկ տարվա ընթացքում թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց թիվը 6 տոկոսով ավելացել է

15 հուլիսի, 2019  12:50

2018 թվականի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է թմրանութերից կախվածություն ունեցող 6951 մարդ, ինչը 6 տոկոսով ավելին է, քան 2017-ի ցուցանիշը, եւ 9 տոկոսով ավելի 2016-ի ցուցանիշից։ Այս մասին ասել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում։

Բացահայտված թմրամոլների թվի ավելացումը փորձագետը կապել է առողջապահության նախարարության եւ իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի, ինչպես նաեւ առողջապահության համակարգի հանդեպ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց վստահության աճի հետ։ 6951 թմրամոլներից երեքը անչափահաս են (ամենափոքրը 14 տարեկան է), 116-ը՝ կանայք։ Ճնշող մեծամասնությունը 30-40 տարեկան անձինք են։

Սեմերջյանի խոսքով՝ Հայաստանում ամենատարածված թմրանյութերը օպիոիդներն են, ինչպես նաեւ կանեփից ստացվող թմրանյութերը։ Այսպես կոչված «կոկորդիլոսը»՝ մահացու սինթետիկ թմրանյութ դեղատնային դեղամիջոցներից, երկրում տարածված չէ եւ հաճախ չի հանդիպում, ինչպես նախկինում։ Մոտ 2100 մարդ 6951-ից օգտագործել է ներարկվող թմրանյութեր։

Թմրակախվածությունից բուժման համար Հայաստանում կիրառվում են բոլոր առաջադեմ մեթոդները, որոնք 100 տոկոսանոց արդյունք են տալիս, բայց, ինչպես նշվեց, բուժված թմրամոլների մոտ 50 տոկոսը հինգ տարում վերադառնում է կործանարար կախվածությանը։ Սեմերջյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում թմրակախվածություն ունեցող մարդկանց բուժումն իրականացվում է կամավոր հիմքով եւ Հայաստանի քաղաքացիների համար անվճար է (պետպատվերի շրջանակում)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել