• Latest news

Ո՞ր դեղամիջոցներն են բարձրացնում արեւի հանդեպ մաշկի զգայունությունը

18 հուլիսի, 2019  21:14

Որոշ քիմիական նյութեր, որոնք պարունակվում են դեղերում, կարող են մաշկն ավելի զգայուն դարձնել ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ։ Արդյունքում՝ մաշկն ավելի արագ կայրվի, ավելին՝ կբարձրանա այրվածքներ կամ մաշկի քաղցկեղ ստանալու ռիսկը։

Հարվարդի համալսարանի մասնագետները նշում են, որ որոշ դեղամիջոցների ընդունումն ամռանը կարող է անցանկալի մաշկային ռեակցիաների պատճառ դառնալ (կարմրածություն, քոր, բշտեր եւ այտուցներ) ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։

Նրանք կազմել են դեղերի ցուցակը, որոնք ավելի հաճախ են առաջ բերում նման ռեակցիաներ.

  • սուլֆանիլամիդներ (հակամիկրոբային միջոցներ) եւ տետրացիկլինի շարքի հակաբիոտիկներ, 
  • միզամուղներ,
  • հակաբորբոքային ոչ ստերոիդային դեղամիջոցներ (դիկլոֆենակ, իբուպրոֆեն եւ այլն),
  • հակադեպրեսանտներ,
  • բարձր խոլեստերինի բուժման դեղամիջոցներ,
  • ճնշումն իջեցնող եւ առիթմիայի դեմ դեղամիջոցներ,
  • արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ։

Մարդկանց, որոնք բժշկի նշանակմամբ ընդունում են նշված դեղամիջոցները, գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ գտնվել արեւի տակ եւ օգտվել հզոր արեւապաշտպան միջոցներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է