• Latest news

Թունավոր սարդի խայթոցը անցք է առաջացրել դիաբետիկ դերասանի ոտքի մեջ

23 հուլիսի, 2019  16:18

44-ամյա բրիտանացի դերասան Մեթյու Ֆիլիփսը տառապում է շաքարային դիաբետից, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Վերջերս նրան կծել էր թունավոր սարդ եւ այժմ նրան ոտքի անդահատում է սպառնում:

Metro-ն հայտնում է, որ Լաս Վեգաս ուղեւորությունից հետո Ֆիլիփսը  աջ ոտնաթաթին փոքր կարմիր բիծ է նկատել: Նա հատուկ ուշադրություն չէր դարձրել դրան, սակայն մի քանի օրից բիծը զգալիորեն մեծացել էր եւ սեւացել, իսկ ոտքն այտուցվել: Միայն այդ ժամանակ դերասանը որոշել էր դիմել բժշկի: Այդ ժամանակ ոտնաթաթի վրա մեծ խոց էր առաջացել, որի շուրջ նեկրոզ էր սկսվել:

Բժիշկները կարծում են, որ խոցն առաջացել է շագանակագույն մենակյաց-սարդի խայթոցի հետեւանքով: Ֆիլիփսը կասկածում է, որ սարդը խայթել է նրան այն ժամանակ, երբ նա Լաս Վեգասի հյուրանոցում հանում էր կոշիկը կամ ինքնաթիռում, սակայն նա չէր զգացել խայթոցը, քանի որ 2-րդ տիպի դիաբետի պատճառով նրա ոտքը կորցրել է զգայունությունը:

Ֆիլիփսին վիրահատել են, մեռած հյուսվածքները հեռացրել: Հետաքրքիր է, որ  շաքարային դիաբետի հետեւանքով  վնասված նյարդային վերջավորությունների պատճառով նրան անգամ անզգայացում չէր պահանջվել:

«Ես կարող էի մեխի վրա կանգնել եւ չզգալ դա, — խոստովանել է դերասանը, -նրանք կտրել են ամբողջ  մեռած մասը եւ մեռած հյուսվածքները, դա տհաճ տեսարան էր, երբեք ավելի զզվելի բան չէի տեսել»:

Այժմ  Ֆիլիփսը ստիպված է ուշադիր հետեւել ոտնաթաթի ապաքինվող վերքին:

Եթե դրա մեջ նորից ինֆեկցիա ներթափանցի, ոտքը կարող է անդամահատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի