• Latest news

Շաբաթական 3 անգամ ձուկ ուտելը 12 տոկոսով նվազեցնում է աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը. Օքսֆորդի համալսարան

24 հուլիսի, 2019  18:29

Շաբաթական 3 անգամ ձուկ ուտելը 12 տոկոսով նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման վտանգը:

Այս մասին ասվում է Օքսֆորդի համալսարանի եւ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (IARC) անցկացրած ուսումնասիրության մեջ:

Թեեւ գիտնականների եզրակացությունները վերաբերում են բոլոր տեսակի ձկներին, սակայն նշվում է, որ ճարպոտ տեսակներն  (օրինակ, սաղմոն կամ թյունիկ) ուտելիս քաղցկեղի զարգացման հավանականությունը կրճատվում է միայն 10 տոկոսով:

Բուժական ազդեցությունը բացատրվում է ձկան մեջ պարունակվող  պոլի ոչ հագեցած ճարպաթթուների պարունակությամբ, որոնք օգնում են նվազեցնել մարմնի բորբոքային պրոցեսները:

Ուսումնասիրության շրջանակում վերլուծվել է 476,160 մարդու տվյալ, որոնք մանրամասն պատմել են իրենց սննդակարգի մասին: 15 տարվա դիտարկումների ընթացքում 6291 մասնակիցների մոտ զարգացել է կոլոռեկտալ քաղցկեղ:

Նշվում է, որ շաբաթական 359,1 գրամ ձկան օգտագործումը  նվազեցնում է այս տեսակի քաղցկեղի վտանգը  12 տոկոսով ի տարբերություն նրանց, ովքեր իրենց սննդակարգում  ընդամենը 63.49 գրամ են ներառում: Ձկան  միայն ճարպոտ տեսակների օգտագործումը շաբաթական 123.9 գրամի չափով 10 տոկոսով  նվազեցնում է հաստ աղիքում չարորակ գոյացության զարգացման հավանականությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Gastroenterology and Hepatology ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել