• Latest news

Ի՞նչ մթերքներ է պետք պարտադիր ուտել 40 տարեկանից հետո

27 հուլիսի, 2019  19:05

Տարիքին զուգընթաց մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր սննդաբաժնին, եթե ցանկանում ենք պահպանել առողջությունը եև աշխատունակությունը: Եվ այսպես, ի՞նչ մթերքներն է պետք պարբերաբար օգտագործել սննդում 40 տարեկանից հետո:

Ձուկ

Ճարպոտ ձուկը հարուստ է սպիտակուցներով եւ վիտամիններով, այդ թվում վիտամին D-ով, ինչպես նաեւ օմեգա-3 ճարպաթթուներով: Ճարպոտ ձկան կանոնավոր օգտագործումն, ըստ մասնագետների, 40 տարեկանից հետո նվազեցնում է սրտի եւ անոթների հետ կապված ռիկսերը:

Պոմիդորներ

Պոմիդորներները հարուստ են մի շարք վիտամիններով, այդ թվում С, А եւ Е-ով: Դրանցում նաեւ կան բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք ինչպես համարվում է, պաշտպանում են քաղցկեղային հիվանդությունների զարգացումից: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար պոմիդորներ ուտել, հատկապես 40-ից հետո, երբ քաղցկեղի զարգացման    վտանգը սկսում է մեծանալ:

Բրոկկոլի

Բրոկկոլիում մեծ թվով С եւ А վիտամիններ կան: Այն նաեւ հարուստ է բջջաթաղանթով, ֆոսֆորով եւ ֆոլաթթվով: Այս բոլոր նյութերը 40-ից հետո անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար:

 Կաթնամթերք

Կաթնամթերքը եւ թթվակաթնային մթերքները, ինչպես նաեւ կաթնաշոռը եւ պանիրը համարվում են կալցիումի կարեւոր աղբյուր, որոնք անհրաժեշտ են ոսկրերի առողջության համար: Եթե դուք ալերգիա չունեք կաթնամթերքի նկատմամբ, փորձեք դրանք ձեր սննդաբաժնի մաս դարձնել:

Հատկապես օգտակար է պանիրը. դրանում կալցիումի կոնցենտրացիան բարձր է, քան շատ այլ մթերքներում, բացի այդ վերջին հետազտությունները ցույց են տվել, որ այն օգտակար է նաեւ աղիքների միկրոֆլորայի համար:

Հապալաս

40 տարեկանից հետո մարդկանց համար նաեւ շատ օգտակար է հապալասը. այդ հատապտղում մի շարք վիտամիններ են պարունակվում, ինչպիսիք К եւ С-ն են, ինչպես նաեւ բազմաթիվ հակաօքսիդանտներ: Այս բոլոր նյութերի շնորհիվ հապալասը բարելավում է տեսողությունը եւ հիշողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է