Սննդային սովորությունների փոփոխությունը հանգեցրել է 2 մլրդ մարդու մոտ քաշի ավելացմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հատուկ զեկույցը:
1961 թվականից մինչ օրս հասանելի տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում մեկ շնչին ընկող՝ բուսայուղի ու մսի օգտագործման ցուցանիշն աճել է երկու անգամ, իսկ սպառվող կալորիաների քանակը՝ երեք անգամ:
«Սննդային պահվածքի մոդելի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ ավելորդ քաշ կամ ճարպակալում է նկատվում 2 մլրդ մարդու մոտ»,- ասվում է զեկույցում:
Միջազգային խմբի հատուկ զեկույցը կոչված է խթանել մոլորակում ավելի քան 1,5 աստիճանով ջերմաստիճանի բարձրացման կանխման համար կառավարական որոշումների ընդունումը:
Փորձագետները նշում են, որ սննդային սովորությունների փոփոխությունը (տեղական մթերքների կիրառումը, չօգտագործվող մթերքների քանակի, ինչպես նաեւ առանց ջրի եւ էլեկտրաէներգիայի ավելորդ ծախսերի աճեցվող արտադրանքի կրճատումը) թույլ կտա կանգնեցնել կլիմայի փոփոխությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր