• Latest news

Պարզվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառը

13 օգոստոսի, 2019  14:55

Բոստոնի Դան-Ֆարբերի անվան ուռուցքաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառը: Medical Xpress-ը հայտնում է, որ այս օրգանում չարորակ ուռուցքի զարգացումն ուղղակիորեն կապված է RABL3 գենում մուտացիայի հետ:

Հետազոտողների ուշադրությունն է գրավել ընտանիքը, որի 5 անդամները հիվանդ էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, իսկ եւս երեքը՝ քաղցկեղի այլ տեսակներով: ԴՆԹ-ի սեքվենիրացման շնորհիվ RABL3 գենում մուտացիա է հայտնաբերվել, որը, գիտնականների կարծիքով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հանդեպ նախահակվածություն է առաջացնում:

Գիտնականներն իրենց վարկածը հաստատել են դանիո ձկների վրա կատարած փորձերի ընթացքում:

Նշվում է, որ RABL3 գենի մուտացիան բնածին բնույթ ունի եւ հազվադեպ է հանդիպում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի