• Latest news

4 վտանգավոր հիվանդություններ, որոնք երկար ժամանակ առանց ախտանշանների են զարգանում

31 օգոստոսի, 2019  17:14

Որոշ վտանգավոր հիվանդություններ երկար ժամանակ առանց ախտանշանների են զարգանում, իսկ երբ, ի վերջո, իրենց մասին զգացնել են տալիս, դրանք բուժելն արդեն դժվարանում է կամ նույնիսկ անհնար լինում: Այս հիվանդությունները հնարավոր է ժամանակին հայտնաբերել միայն կանխագելիչ հետազոտությունների ժամանակ:

Դիաբետ

Դիաբետով մարդկանցից շատերը մի քանի տարի շարունակ անգամ չեն կռահում, որ հիվանդ են, քանի որ նրանց մոտ ոչ մի ախտանշան չի դրսեւորվում: Դիաբետի ախտանշաններից են համարվում բերանի չորությունը, ոչ հստակ տեսողությունը, միզարձակման հաճախացումը, սակայն ամենեւին ոչ բոլոր պացիենտներն են բախվում այս ախտանշաններին կամ դրանց վրա ուշադրություն դարձնում: Անկախ այն հանգամանքից ձեզ մոտ առկա է թվարկված ախտանշաններից որեւէ մեկը, թե ոչ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ստուգման անալիզ հանձնեք:

Թոքերի քաղցկեղ

Թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկն է, եւ այն գործնականում ոչ մի կերպ չի դրսեւորվում մինչեւ մետաստազների առաջացումը: Այս հիվանդության ուշ ախտանշաններն են՝ ցավ կրծքում, հազ, խզզոցներ եւ շնչառության անբավարարություն: Մինչեւ այս ախտանշանների ի հայտ գալը հիվանդությունը կարելի է հայտնաբերել ռենտգենի կամ ՀՏ-ի միջոցով

Հիպերտոնիա

Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ զարկերակային ճնշումը չափել նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում. ոչ միշտ է հիպերտոնիան իրեն զգացնել տալիս գլխացավերով կամ այլ ախտանշաններով: Հանդարտ եւ աննկատելի հիպերտոնիան կվնասի ձեր առողջությունը՝ երիկամները եւ սիրտ-անոթային համակարգը:

Գլաուկոմա

Գլաուկոման վտանգավոր հիվանդություն է, որը կարող է կուրության բերել, իսկ քանի որ այն անչափ դանդաղ է զարգանում, մարդու համար հաճախ աննկատ է մնում: Ձեզ մոտ գլաուկոմայի զարգացման հավանականության բարձր լինելը կարելի է հասկանալ միայն կանխարգելիչ զննման շրջանակում բժկին այցելելով: Այսպիսի զննումները հատկապես կարեւոր են 45-ն անց մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել