• Latest news

Որքա՞ն ֆինանսավորում են ստացել ԲԿ-ները պետպատվերի շրջանակում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար

5 սեպտեմբերի, 2019  14:09

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընացը եւ 2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել են Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման, ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:

Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է 2018, 2019 թվականի թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:

 

 

Կազմակերպության անվանումը

Մարզ

2018 թվականի պայմանա-գրային գումար

2019
թվականի պայմանա-
գրային
գումար
(01.01.19

դրությամբ)

2019
թվականի պայմանա-
գրային
գումար
(01.08.19 դրությամբ)

1

Արմամաքս ՍՊԸ

Երևան

200601,5

90601,5

148 209,9

2

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

60110,6

70551,3

125 284,5

3

Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն

Երևան

47691,0

54726,4

94 727,0

4

ՄԻԲՍ ՍՊԸ

Երևան

25148,0

57037,6

86 934,5

5

Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

30695,0

55146,7

81 999,6

6

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

46689,7

54497,6

79 518,1

7

Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ

Երևան

37806,4

45265,4

67 343,9

8

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ

Երևան

36180,5

51785,7

60 803,8

9

Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ

Երևան

40251,4

40259,0

51 752,8

10

Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

24045,5

36850,6

49 029,0

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է