• Latest news

Բուսական դիետայի ժամանակ օրգանիզմը պակաս է ստանում ուղեղի համար օգտակար նյութ. սննդաբան

9 սեպտեմբերի, 2019  18:45

Եթե մարդը միայն բուսական սնունդ է օգտագործում, նրա օրգանիզմը կարող է ուղեղին անհրաժեշտ որոշ նյոթերի պակաս ունենալ, պասում է բրիտանացի սննդաբան Էմմա Դերբիշիրը BMJ Nutrition, Prevention & Health ամսագրում։

Խոսքն առաջին հերթին այնպիսի սննդանյութի մասին է, որը հայտնի է որպես խոլին, որը պարունակվում է կենդանական ծագմամբ մթերքներում։ Ավելի վաղ այդ նյութը կոչվում էր վիտամին В4։ Դրա քանակությունը, որն արտադրվում է մարդու լյարդի կողմից, քիչ է օրգանիզմի պահանջմունքները բավարարելու համար։

Ինչպես նշել է դոկտոր Դերբիշիրը, խոլինը չափազանց կարեւոր է ուղեղի առողջության համար, հատկապես պտղի զարգացման ժամանակ։ Այն նաեւ ազդում է լյարդի գործառույթի վրա, թեեւ կապված է արյան մեջ ճարպերի նյութափոխանակության խախտումների հետ, ինչպես նաեւ բջջային մակարդակում ազատ ռադիկալների ախտահարման հետ։

Խոլինի հիմնական աղբյուրներն են տավարի միսը, ձուն, կաթնամթերքները, ձուկը եւ հավը։ Այդ նյութը պարունակվում է նաեւ ընկույզներում, լոբազգիներում եւ խաչածաղկավոր բանջարեղեններում, ինչպիսին է բրոկոլին, բայց անհամեմատ փոքր չափերով։

Համաձայն ԱՄՆ Բժշկության ինստիտուտի հանձնարարականների՝ կանայք ամեն օր պետք է օգտագործեն 425 մգ խոլին, տղամարդիկ՝ 550 մգ, իսկ հղի եւ կերակրող կանայք՝ 450-550 մգ օրական։ Սակայն ազգային դիետիկ հետազոտությունները Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում եւ Եվրոպայում ցույց են տալիս, որ խոլինի սպառումը միջինը չի համապատասխանում այդ հանձնարարականներին։

«Եթե օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ խոլին սննդամթերքներից, ապա անհրաժեշտ է հավելումների ընդունում, հատկապես կենսացիկլի այնպիսի կարեւոր փուլերում, ինչպես հղիությունն է, երբ խոլինի սպառումը վճռական նշանակություն ունի երեխայի զարգացման համար»,- ասել է դոկտոր Դերբիշիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի