• Latest news

Մսի փոխարինողները կարող են վտանգավոր լինել առողջության համար. հետազոտություն

11 սեպտեմբերի, 2019  21:36

Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ մսի փոխարինողները կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Այդ մթերքները, որպես կանոն, պարունակում են չափից ավելի շատ աղ, շաքար եւ ճարպ։ Հետազոտությունը հրապարակվել է Ջորջի անվան Համաշխարհային առողջապահության ինստիտուտի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Արտադրության ժամանակ մսի փոխարինողները զգալի մշակման են ենթարկվում եւ պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Դա դրանք վնասակար է դարձնում մարդու օրգանիզմի համար։ Միեւնույն ժամանակ, ավելի քան 2,5 մլն ավստրալացի նախընտրում են դրանք սովորական մսից։

«Այնպիսի մթերքների մեկ կերակրաբաժնում, ինչպիսին են բուսական բեկոնը, համբուրգերները եւ նրբերշիկները, ինչպես նաեւ վեգանական կարկանդակներում պարունակվում է աղի օրական նորմի կեսը։ Ավստրալացիները այլընտրանքային մթերքների հետ միջինը սպառում են երեք անգամ ավելի շատ աղ, քան հարկավոր է օրգանիզմին»,- ասվում է հաշվետվությունում։

Հետազոտողները նաեւ նշում են, որ մսի փոխարինողները կարող են պարունակել չափից ավելի շատ ճարպ եւ շաքար։

Հետազոտության ժամանակ գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են 560 մթերք, որոնք հայտարարված են որպես մսի այլընտրանք։ Նրանք պարզել են, որ աղի ամենամեծ քանակություն պարունակում է բուսական բեկոնը (2 գ աղ 100 գ մթերքի մեջ), դրան հաջորդում են վեգետարիանական ֆալաֆելը եւ բուսական երշիկները (1,3 գ աղ 100 գ մթերքում)։ Սրտի հիվանդությունների դեմ պայքարի ֆոնդի գլխավոր տնօրեն Քելի-Էն Ջոլիի խոսքով՝ դա շատ տագնապալի ցուցանիշ է, քանի որ ավստրալացիներն օգտագործում են ավելի մեծ քանակությամբ մսի փոխարինողներ։

«Երկրի ավելի շատ թվով բնակիչներ են նախընտրում բուսական մթերքները, եւ դա շատ դրական միտում է։ Բայց կարեւոր է կենտրոնանալ դրանց որակի եւ աղբյուրների վրա, քանի որ չափից ավելի մեծ քանակությամբ աղի օգտագործումը կապված է արյան բարձր ճնշման հետ։ Այն, իր հերթին, ազդում է ավելի քան վեց մլն մեծահասակ ավստրալացիների վրա եւ սրտի նոպայի, կաթվածի ու երիկամների հիվանդությունների առաջացման հիմնական գործոնն է»,- ասել է նա։

Մասնագետները խորհուրդ են տվել սպառողներին ինքնուրույն վերահսկել աղի քանակությունն իրենց  սննդաբաժնում՝ ընտրություն կատարելով հօգուտ մսի ավելի պարզ բուսական այլընտրանքների, ինչպիսին են տոֆու պանիրը, լոբազգիները, ոսպը, ինչպես նաեւ թարմ բանջարեղենն ու սնկերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի