• Latest news

Ամերիկուհին կիսակոմատոզային վիճակում է հայտնվել մաշկի խնամքի սնդիկով վարակված քսուքն օգտագործելուց հետո

12 սեպտեմբերի, 2019  11:54

Հյուսիսային Կալիֆոռնիայում կինը կիսակոմատոզային վիճակում է հայտնվել մաշկի խնամքի քսուք օգտագործելուց հետո, որը պատվիրել էր Մեքսիկայից: Ենթադրաբար քսուքը վարակված էր վտանգավոր բաղադիչով, հայտնում է Fox News-ը:

Սաքրամենտոյի շրջանի Առողջապահության դեպարտամենտի տեղեկություններով՝ կինը հիվանդացել էր հունիսի վերջին եւ ենթարկվել սնդիկի թունավոր ձեւի՝ մեթիլսնդիկի ազդեցությանը, որը կարող է առաջացնել ուղեղի եւ նյարդային համակարգի վնասվածք:

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ԱՄՆ-ում սա այդ կարգի մեթիլսնդիկով վարակվելու գրանցված առաջին դեպքն է՝ կապված մաշկի խնամքի համար քսուքի հետ, եւ սպառողներին կոչ են արել դադարեցնել Մեքսիկայից ներմուծվող համանման քսուքի օգտագործումը:

Կինը Pond's Rejuveness քսուքը գնել էր Խալիսկոյում: Գովազդում նշվում էր, որ քսուքը 2 շաբաթում կնճիռները պակասեցնում է: Հիմա քսուքի օգտագործումից հետո նա պառկած է մահճակալին եւ չի խոսում:

Սաքրամենտոյի շրջանի Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ սերտորեն համագործակցում է նահանգի Առողջապահության դեպարտամենտի հետ համանման քսուքները թեստավորելով մեթիլսնդիկի առկայությունը ստուգելու համար, որը կարող է առանձնապես վտանգավոր լինել երեխաների, հղիների եւ նրանց համար, ովքեր կրծքով են կերակրում:

Հնարավոր թունավորման նշանները եւ ախտանիշները կարող են ներառել ուշադրության կենտրոնացման դժվարություններ, հիշողության կորուստ, նյարդայնություն, գրգռվածություն, անհանգստություն, դեպրեսիա, անքնություն, գլխացավեր, քաշի կորուստ կամ թրեմոր: Երեխաների շրջանում ախտանիշները կարող են արտահայտվել մաշկի թեփոտմամբ, մեծ թքարտադրությամբ կամ ծարավով, գրգռվածությամբ, վատ ախորժակով, մկանային վատ տոնուսով, արյան բարձր ճնշմամբ կամ ցանով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի