• Latest news

Գիտնականները պարզել են, որ հերթափոխով աշխատանքը վտանգավոր է առողջության համար

14 սեպտեմբերի, 2019  20:31

Հայտնի է, որ հերթափոխով աշխատանքը նպաստում է սթրեսի, ինչպես նաեւ առողջական կարճատեւ ու երկարատեւ խնդիրների առաջացմանը, ինչպիսին են քնի խանգարումը, հոգնածությունը, դժբախտ պատահարները, անձնական կյանքի եւ աշխատանքի միջեւ անհավասարակշռությունը, սրտի հիվանդությունները, դիաբետը եւ քաղցկեղը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ստոկհոլմի համալսարանի Սթրեսի ինստիտուտի գիտնականների խումբը՝ հոգեկենսաբանության պրոֆեսոր Յորան Քեկլունդի գլխավորությամբ, որն զբաղվում է քնի խնդիրներով, հերթափոխով աշխատանքի երեք տարբեր սխեմաների համեմատություն է կատարել՝ ավանդական, մշտական, բայց շաբաթը երկու ժամով կարճացված եւ անհատական։

Արդյունքները ցույց են տվել, որ տարբեր սխեմաներով աշխատողները գրեթե նույն խնդիրներն են ունենում։ Դրա հիման վրա գիտնականները փաստել են այդ սխեմաների միջեւ տարբերությունների բացակայություն կամ աննշան առկայություն սթրեսի, հոգնածության, առողջության վրա ազդեցության տեսակետից, ինչպես նաեւ հավասարակշռության բացակայություն անձնական կյանքի եւ աշխատանքի միջեւ։

Սթրեսի առաջացման, քնի խանգարման եւ ընդհանրապես առողջության վատացման վճռական գործոն են աշխատանքի պայմանները։ Գիտնականները նշել են, որ հերթափոխով աշխատողների լավ զգացողության համար նպաստավոր նախապայմաններ կարող են լինել օրական 11 ժամից ավելի հանգիստը, կարճացված հերթափոխը, իրար հետեւից երկու-երեք գիշերային հերթափոխով աշխատանքի արգելումը, կանոնավոր ընդմիջումներն աշխատանքում, ինչպես նաեւ այնպիսի մարդկանցով հերթափոխը համալրելը, որոնք ունեն աշխատանքի նման ձեւին անհրաժեշտ հատկանիշներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի