• Latest news

Ինչո՞ւ չի կարելի կովի կաթ տալ երեխաներին. փորձագետի կարծիքը

19 սեպտեմբերի, 2019  19:21

Նորածնի համար լավագույն սնունդը մայրական կաթն է, եւ կովի կաթը որեւէ կերպ չի կարող այլընտրանք դառնալ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Վորլդ վիժն (World Vision) կազմակերպության փորձագետ Կարինե Աբելյանը:

Մասնագետի խոսքով՝ կովի կաթը նախատեսված է հորթի, այլ ոչ թե նորածին երեխայի համար: Դրա կազմը էապես տարբերվում է կրծքի կաթի կազմից, եւ այդ պատճառով այն չի կարող փոխարինել կրծքի կաթին: Երեխաները, որոնց կովի կաթով են կերակրում, ավելի արագ են մեծանում, քան նրանց հասակակիցները, որոնց կերակրում են կրծքի կաթով: Պատճառն այն է, որ կովի կաթի մեջ ավելի շատ կալորիա կա, չէ որ հորթն ավելի խոշոր է նորածին երեխայից եւ ավելի շատ քանակությամբ սննդանյութերի կարիք ունի:

Փորձագետի խոսքով՝ մեկ այլ խնդիր է այն, որ կովի կաթի մեջ բացակայում են հակամարմինները, որոնք առկա են կրծքի կաթի մեջ:

«Եթե երեխայի մայրը ինչ-որ հիվանդություն է ձեռք բերել կամ պատվաստվել է դրա դեմ, նրա օրգանիզմում հատուկ հակամարմիններ են ձեւավորվում, որոնք նաեւ թափանցում են կրծքի կաթի մեջ: Երբ երեխան խմում է այդ կաթը, դրա հետ փոխանցվում են նաեւ հակամարմինները, որոնք պաշտպանում են բոլոր այն հիվանդություններից, որոնց հանդեպ երեխայի մոր մոտ իմունիտետ է առաջացել»,- բացատրեց մասնագետը:

Իհարկե, խոսքն այն հիվանդությունների մասին չէ, որոնց հանդեպ օրգանիզմում կայուն իմունիտետ չի առաջանում: Օրինակ, մարդիկ հաճախ են գրիպով վարակվում, եւ այդ հիվանդությունից կրծքի կաթը չի կարող պաշտպանել: Իսկ օրինակ կարմրուկից կամ կարմրախտից երեխան կյանքի առաջին ամիսներին պաշտպանված է, եթե նրան կերակրում են բացառապես կրծքի կաթով:

Բնականաբար, մայրական կաթը չի կարող միշտ պաշտպանել նորածնին, եւ ժամանակին պետք է հոգ տանել, որպեսզի երեխայի մոտ ձեւավորվի այդ հիվանդությունների հանդեպ սեփական իմունիտետը: Դրա համար երեխային պետք է պատվաստել պատվաստումների օրացույցին համաձայն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է