• Latest news

Բուժկենտրոնների համար ինչո՞վ կարող են վտանգավոր լինել կիբերհարձակումները

28 սեպտեմբերի, 2019  14:10

Կիբերհարձակման արդյունքում պացիենտների անձնական տվյալների արտահոսքը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում: 

Հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում տեղեկատվության ավելի քան 70%-ի արտահոսքը վերաբերվում է ժողովրդագրական եւ ֆինանսական կարեւոր տեղեկատվությանը, որը կարող է բացահայտել պացիենտի նույնականացման տվյալները:

Հետազոտության հեղինակները վերլուծել են բժշկական ապահովագրության կազմակերպությունների եւ կլինիկաների տվյալների բազաների վրա հաքերային հարձակումները: Պարզվել է, որ հաքերները առողջական վիճակի, ինչպես նաեւ ժողովրդագրական եւ ֆինանսական տեղեկատվության նկատմամբ հասանելիություն են ստացել: Այդ ամենը հնարավորություն է տալիս նույնականացնել պացիենտին եւ որոշ դեպքերում նաեւ հասանելիություն ստանալ նրանց բանկային հաշիվների նկատմամբ:   

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ամենակարեւորն այն չէ, թե քանի պացիենտ է տուժել այդ հարձակումներից, այլ այն, թե հատկապես ինչ տվյալներ են հաքերները գողացել: 

Հիշեցնենք, որ 2016-ին Johnson & Johnson ընկերությունը զգուշացրել էր ինսուլինային պոմպեր օգտագործող պացիենտներին: Պարզվում է, որ հաքերները կարող են «կոտրել» պոմպը, ինչի հետեւանքով սպառնալիքի տակ է դրվում մարդկանց առողջությունն ու կյանքը: Դա պատմություն մեջ նման տեսակի առաջին հայտարարությունն էր: 

Ընդ որում, կիբերպաշտպանության խնդիրն այսօր ամենասուր հարցերից է՝ «խելացի» կարդիոխթանիչների եւ այլ իմպլանտների ներդրման ֆոնին, որոնք, իհարկե, զգալիորեն թեթեւացնում են պացիենտի կյանքը, սակայն կարող են «կոտրվել» չարագործների կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել