• Latest news

Քաղցկեղից մահացող երիտասարդն ամուսնացել է իր ընկերուհու հետ

30 սեպտեմբերի, 2019  21:23

Քաղցկեղից մահացող երիտասարդն ամուսնացել է իր ընկերուհու հետ։ Նրանք հանդիպել են ավելի քան 10 տարի։

Նորությունների LancsLive կայքը պատմում է, որ 2016թ․ 26-ամյա Դեն Քեսիդիի մոտ լեյկեմիա են ախտորոշել։ Նրան դիալիզ են արել եւ արյունը մաքրել են, սակայն շուտով երիտասարդի մոտ ներուղեղային արյան զեղում է սկսվել։ Բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել։

Դենը բարեհաջող տարել է ուղեղի վիրահատությունը, ցողունային բջիջների փոխպատվաստումը, քիմիաթերապիան եւ ռադիոթերապիան։ Սուրբ ծննդյան նախօրեին նրան ռեմիսիայով դուրս են գրել հիվանդանոցից։ Այդ ժամանակ բրիտանացին որոշել է իր սիրեցյալ Դարսի Յանգին ամուսնության առաջարկություն անել։ Նա Դարսիին տարել է նրա տատիկի եւ պապիկի սիրած սրճարանը եւ կոնֆետների տուփ նվիրել, որի վրա գրված է եղել․ «Դու կամուսնանա՞ս ինձ հետ»։ Աղջիկը համաձայնել է, եւ զույգը որոշել է 2019թ․ նոյեմբերին ամուսնանալ։

3 ամիսը մեկ Քեսիդին զննում է անցել բժիշկների մոտ։ Այս տարվա մարտին նրա մոտ հետընթաց է տեղի ունեցել։ Բժիշկները զգուշացրել են, որ նրան 1 տարի է մնացել ապրելու։ Իմանալով այդ մասին՝ սիրահարները հարսանիքը տեղափոխել են հուլիս։

Այժմ Դարսին Դենի հետ միասին վայելում են յուրաքանչյուր պահը եւ փորձում են իրենց հատկացված ժամանակն առավելագույնս օգտագործել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել