• Latest news

Հայաստանին անհրաժեշտ է ընդամենը մեկ ստացիոնար բուժկենտրոն տուբերկուլոզի բուժման համար. նախարար

15 հոկտեմբերի, 2019  16:48

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա էին իրականացնում, ինչին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս սոցցանցի իր էջում գրել է.

«Ի հավելումն առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանման, տեղեկացնեմ, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խորը ու համապարփակ քննարկվել է քաղաքային, ազգային ու միջազգային մակարդակներում։

Մեր երկրին բարեբախտաբար հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է և մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։ Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն տուբերկուլոզի բուժման համար և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները։

Մինչ իմ պաշտոնավարումն էլ Երևանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի շնորհիվ՝ դիսպանսերի ղեկավարության և քաղաքապետարանի բուժվարչության միջև, որոնք մինչ օրս էլ ուժի մեջ են»:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել