• Latest news

Գիտնականները խոլեստերինի անսպասելի օգուտ են հայտնաբերել

1 նոյեմբերի, 2019  22:30

Խոլեստերինն անհրաժեշտ է ինսուլինի արտադրության համար պատասխանատու ընկալիչի ակտիվացման համար՝ պարզել են Լունդի (Շվեդիա) եւ Շարջայի (ԱՄԷ) համալսարանների գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Molecular and Cellular Endocrinology ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ ինսուլինն արյան մեջ գլուկոզայի մակարդակի հիմնական կարգավորողն է, եւ դրա ազատման համար առանցքային դեր է խաղում GPR183 ընկալիչը: Նշվում է, որ այն ակտիվանում է, երբ կապվում է լյարդի կողմից արտադրված խոլեստերինի մետաբոլիտներից մեկի հետ:

Հետազոտության ղեկավար Ալբերտ Սալեխիի խոսքով՝ եթե գիտնականներին հաջողվի ակտիվացնել այդ ընկալիչը, ապա հնարավոր կլինի դեղամիջոցների հայտնվելը, որոնք կխթանեն խոլեստերինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ ինսուլինի արտադրմանը:

Մասնագետների խոսքով՝ հետագայում այդ բացահայտումը կարող է խանգարել ախորժակի մեծացմանը: Խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում արտադրվում է նաեւ «հատուկ մետաբոլիտ», ինչի հետեւանք է ինսուլինի բարձր արտադրությունը: Դա հանգեցնում է քաղցի հայտնվելուն եւ քաշի կորստին: Հետազոտության նպատակը մետաբոլիտի հետ ընկալիչի կապն արգելափակելու միջոց գտնելն է:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել