• Latest news

Բացառիկ վիրահատություն Գյումրիում․ Վիրաբույժը 5կգ-անոց միոմատոզ հանգույց է հեռացրել (ֆոտո)

7 նոյեմբերի, 2019  22:38

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ լուսանկարները կարող են ձեզ տհաճ թվալ

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինելոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել՝ արգանդի 5կգ-ոց հսկա միոմատոզ հանգույցի հեռացում բաց եղանակով։

Օրեր առաջ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց էր դիմել 39-ամյա կին բազմաթիվ գանգատներով՝ քաշի ավելացում, որովայնի չափերի մեծացում, հաճախամիզություն, առատ արյունահոսություն, ինքնազգացողության կտրուկ վատացում։

Համալիր հետազոտություններ անցնելուց հետո պացիենտի մոտ հայտնաբերվում է արգանդի միոմատոզ բավականին մեծ հանգույց։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանի և փորձառու բժշկական անձնակազմի կողմից իրականացվել է բարդ վիրահատություն, կնոջ օրգանիզմից բարեհաջող հեռացվել է հսկա գոյացությունը։

Հետվիրահատական շրջանը անցնում է առանց բարդությունների, և ընդամենը օրեր անց պացիենտը դուրս է գրվում հիվանդանոցից՝ առողջությունը և ինքնազգացողությունը վերականգնված։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ լուսանկարները կարող են ձեզ տհաճ թվալ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել