• Latest news

Այլեւս հարկ չի լինի մեկնել արտասահման. Երեւանում բացվել է Միջուկային բժշկության կենտրոն, որտեղ հասանելի է բուժումը ռադիոակտիվ յոդով

8 նոյեմբերի, 2019  16:00

Ամեն տարի վահանաձեւ գեղձի չարորակ հիվանդություններով ավելի քան 200 պացիենտ ստիպված էր մեկնել Վրաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ, քանի որ Հայաստանում ռադիոակտիվ յոդով բուժումը հասանելի չէր։ Հիմա այդ պացիենտները այլեւս արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա։ Երեւանում «Էրեբունի» ԲԿ-ին կից բացվել է Միջուկային բժշկության կենտրոն, որտեղ հասանելի կլինեն ինչպես բազմաթիվ օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշումը, այնպես էլ վահանաձեւ գեղձի քաղցկեղի բուժումը նորագույն մեթոդներով։

Ինչպես նշեց կենտրոնի ղեկավար, ճառագայթաբան Նատալյա Շենգելիա դե Լանգեն, վահանաձեւ գեղձի քաղցկեղի վիրաբուժական բուժումը շատ լավ մակարդակի է, բայց վիրահատությունից հետո պետք է հետեւել ռադիոակտիվ յոդով բուժմանը, հանուն որի պացիենտները ստիպված էին մեկնել այլ երկրներ։ Հիմա նրանք բոլորը կարող են բուժվել այստեղ՝ Հայաստանում, ավելին, այստեղ բուժվելու համար կարող են գալ նաեւ պացիենտներ այլ երկրներից։

Լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ բուժումն այստեղ բավական մատչելի կլինի, ավելին, պացիենտները, մնալով երկրում, ստիպված չեն լինի լրացուցիչ ճանապարհածախս, օտար երկրում մնալու ծախս անել, եւ դա բուժումն ավելի մատչելի կդարձնի։

Միքայել Մանուկյանը նաեւ նշեց, որ նոր կենտրոնը համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին։ Կենտրոնի շինարարության եւ սարքավորումներով ապահովման գործում ներդրվել է 600 մլն դրամ. կենտրոնի բոլոր պատերը ծածկված են արճճով, ինչն անհրաժեշտ է թե՛ պացիենտների, թե՛ անձնակազմի, թե՛ շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու համար։ Մանուկյանի խոսքով՝ կենտրոնի շինարարության ժամանակ ծախսվել է ավելի քան 70 տոննա արճիճ։

Կենտրոնում կիրառվող իզոտոպերը ներկրվում են Եվրոպայից. կենտրոնն ունի բացառիկ պայմանագիր Եվրոպայում իզոտոպերի խոշոր արտադրողներից մեկի հետ։ Բայց, Միքայել Մանուկյանի խոսքով, չի բացառվում, որ ապագայում կենտրոնում կարող են օգտագործել նաեւ հայկական արտադրության իզոտոպեր, եթե դրանք լինեն անհրաժեշտ քանակությամբ։

Ավելին, ապագայում նախատեսվում է ընդլայնել կենտրոնի ծառայությունների ընդգրկումը՝ այստեղ ներդնելով նաեւ քաղցկեղի այլ տեսակների բուժման մեթոդներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի