• Latest news

Սիբիրյան խոցը կարող է օգնել միզապարկի ուռուցքների դեմ պայքարում

13 նոյեմբերի, 2019  22:38

Միզապարկի բուժման չենթարկվող ուռուցքները կարելի է 30 տոկոսով փոքրացնել ընդամենը երեք րոպեանոց մեկ սեանսի ընթացքում, որի ժամանակ օգտագործվում է․․․սիբիրյան խոց։ Սիբիրյան խոցի հարուցիչները, ինչպես պարզել են Պերդյուի համալսարանի գիտնականները, կարող են հզոր զենք լինել միզապարկի աչքաթող արված ուռուցքների դեմ պայքարում։

Մասնագետների խոսքերով, սիբիրյան խոցի մանրէների եւ աճի գործոնի համադրումը թույլ է տալիս գրոհել քաղցկեղային բջիջները՝ առողջներին վնաս չհասցնելով։

Միզապարկի քաղցկեղը բուժման համար ամենաթանկարժեք եւ բարդ ուռուցքներից է։ Բուժման ժամանակակից մեթոդները բավարար արդյունավետ չեն, իսկ միզապարկի ուռուցք ունեցող շների վրա նոր դեղամիջոցների փորձարկումը անհաջողությամբ է ավարտվել։

Սիբիրյան խոցի օգնությամբ գիտնականների կողմից առաջարկվող բուժումն ընդամենը մի քանի րոպե է տեւում։ Առողջ միզապարկը արտաքին պաշտպանություն ունի, իսկ միզապարկի քաղցկեղի բջիջները էպիդերմիսի աճի գործոնի ռեցեպտորների ավելորդ արտահայտվածություն են ցուցաբերում, որի պատճառով էլ դրանց մակերեւույթը գերազանց թիրախ է դառնում նոր դեղամիջոցի համար։

Ամերիկյան գիտնականները օգտագործել են սիբիրյան խոցի մանրէնրի եւ աճի գործոնի համադրությունը, որը կապվում է միզապարկի քաղցկեղի բջիջների ռեցեպտորների հետ։ Մանրէները անտեսել են այդ օրգանի առողջ բջիջները եւ սկսել են ոչնչացնել միայն չարորակները։

Մինչեւ ներկա պահը լաբորատորիայում մարդու բջիջների, ինչպես նաեւ առնետների եւ շների հետ կապված փորձարկումները հաջողությամբ են անցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ