• Latest news

Գիտնականները նախազգուշացնում են սուպերվարակների գլոբալ համաճարակի սկսվելու մասին

16 նոյեմբերի, 2019  17:16

Հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներն ավելի լուրջ սպառնալիք են ներկայացնում, քան կարծում էին մինչեւ այժմ։ Կայուն մանրէներն ամեն տարի վարակում են 3 մլն ամերիկացիների եւ սպանում նրանցից 35 հազարին՝ համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի զեկույցի։

Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, յուրաքանչյուր 11 վայրկյանում մեկ մարդ վարակվում է կայուն մանրէով, իսկ յուրաքանչյուր 15 րոպեում ինչ-որ մեկը մահանում է բուժման չենթարկվող սուպերվարակից։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ վերջին 30 տարիներին չի մշակվել նոր դասի ոչ մի հակաբիոտիկ, իսկ արդեն առկաների հանդեպ կայունությունը տարածվում է վախեցնող արագությամբ։

Իսկ լավ նորությունն այն է, որ մահացությունը սուպերվարակից հաջողվել է նվազեցնել 30 տոկոսով՝ շնորհիվ հիվանդանոցներում ախտածինների ստուգման մեթոդների կատարելագործման, որտեղ ամենից հաճախ են տարածվում այդ վարակները։

Ամենավտանգավոր մանրէներն այսօր համարվում են Clostridioides difficile-ները (առաջ են բերում մահացու վարակներ հակաբիոտիկների պատճառով աղեհամակարգի միկրոֆլորայի ոչնչացման ֆոնին), դեղերի հանդեպ կայուն սուսանակը եւ կարբապենեմ-կայուն էնտերոմանրէները (CRE)։ Այս բոլոր ախտածինները կայուն են բոլոր կամ գրեթե բոլոր հակաբիոտիկների հանդեպ եւ սպանում են վարակված պացիենտների մոտ կեսին։

Վարակի ռիսկը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել ձեռքերի հիգիենային, պատվաստումներ ստանալ, ճիշտ պատրաստել սննդամթերքները եւ զբաղվել անվտանգ սեքսով։ Պակաս կարեւոր չէ հակաբիոտիկներ չօգտագործելն առանց բժշկի նշանակման, չէ՞ որ դա նպաստում է հակաբիոտիկակայունության տարածմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է