• Latest news

Հրազդանից 3-ամյա Ալեքսը ոչ մի ձայն չի լսում. Երեխան Իսպանիայում վիրահատության կարիք ունի

20 նոյեմբերի, 2019  15:29

Երեխաներից շատերը 3 տարեկանում ակտիվորեն շաղակրատում են, հարցեր տալիս եւ խաղում ընկերների հետ: Ալեքսը չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ալեքսը չի լսում. նա կյանքում ոչ մի անգամ չի լսել ո՛չ ծնողների ձայները, ո՛չ երգեր ու երաժշտություն, ո՛չ որեւիցե այլ ձայն: Հնարավոր է, որ նա առայժմ չի էլ պատկերացնում, թե ինչ է ձայնը: Ալեքսը դեռեւս չի կարողանում խոսել լսողության բացակայության պատճառով, ուստի եւ տարեկիցների հետ գրեթե չի շփվում:

Ալեքսի հայրը՝ Վաղարշակ Ավագյանը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի լսողության հետ կապված խնդիրները նկատելի են դարձել 7 ամսականից: Հասկանալով, որ երեխան ոչ միայն չի սկսում խոսել, այլեւ փաստացի չի արձագանքում ձայներին, ծնողները նրան տարել են հայրենի Հրազդանի բժշկական կենտրոն: Այնտեղ բժիշկները հաստատել են, որ երեխան, ամենայն հավանականությամբ, չի լսում, բայց լրացուցիչ հետազոտությունների համար ուղարկել են Երեւան՝ «Արաբկիր» ԲԿ:

Երեւանի մասնագետները հաստատել են, որ Ալեքսի մոտ 4-րդ աստիճանի ծանրալսողություն է եւ ներքին ականջի բնածին շեղում: Նույնիսկ լավ լսողական սարքով երեխան գրեթե ոչինչ չի լսում: Խնդիրները շտկելու համար նա ներքին ականջի վիրահատության եւ կոխլեար իմպլանտացման կարիք ունի: Հայաստանում կան կոխլեար իմպլանտացիա կատարող մասնագետներ, բայց Ալեքսի դեպքը չափազանց բարդ է, եւ ծնողների խոսքով՝ բժիշկները խորհուրդ են տվել օգնություն փնտրել այլ երկրներում:

Ինչպես պարզվել է, Ալեքսին կարող են օգնել Իսպանիայի բժիշկները. նրանք արդեն ծանոթացել են երեխայի փաստաթղթերի հետ եւ ասել, որ կարող են նրան վիրահատել, ու նա 90 տոկոս հավանականությամբ կսկսի լսել, իսկ հետո կսովորի նաեւ խոսել: Մասնագետների խոսքով՝ եթե երեխայի լսողությունը շտկվի մինչեւ 5 տարեկանը, նա մեծ հավանականությամբ կկարողանա խոսել սովորել եւ որոշ ժամանակ անց զարգացմամբ կհասնի իր տարեկիցներին:

Ալեքսին եւ նրա ծնողներին վիրահատության համար անհրաժեշտ է 23 հազար եվրո: 9 հազարն արդեն կա, պահանջվում է եւս 14 հազար, որը հավաքելու համար Վաղարշակը եւ Գոհարը (երեխայի մայրը) բարեգործական կազմակերպության միջոցով էջ են բացել GoFundMe պլատֆորմում:

Ալեքսին օգնել ցանկացողները կարող են նվիրաբերել ցանկացած գումար GoFundMe-ի էջում՝ https://www.gofundme.com/f/alex-dream-of-hearing?fbclid=IwAR10AvkRO6443SBe8pO39GXmn2BmCSGb_hQZ3OT_6ZVv2zdwuDRNsPxANgc 

Գումար կարելի է փոխանցել նաեւ բանկային հետեւյալ հաշվեհամարներին՝

Ardshinbank

AMD 2479200283930000
USD 2479200283930010
EUR 2479200283930020
RUB 2479200283930030

Ստացող՝ Վաղարշակ Ավագյան

Արագ փոխանցումների համար՝

Idram 840405720

ArCa քարտ 5444560100523964 ստացող Գոհար Սարիբեկյան

Կոնտակտային տվյալներ՝ +374 77 882020 (Ալեքսի հայրիկն է, ում կարող եք դիմել ցանկացած հարցով)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է