• Latest news

Բժիշկները կնոջ դեմքից հեռացրել են հսկայական ուռուցք, որի պատճառով նրանից երես էին թեքել ցեղակիցները (ֆոտո)

30 նոյեմբերի, 2019  14:11

Բժիշկները 23-ամյա Պասկալին Պատյենդայի (Բուրկինա Ֆասո, Դիգրե գյուղ) դեմքից հսկայական ուռուցք են հեռացրել, որի պատճառով հայրենակիցները նրան դիվահար էին համարում։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, կինը 15 տարեկանից տառապում է ամելոբլաստոմայով։ Դա դանդաղ աճող բարորակ ուռուցք է, որն ավելի հաճախ գոյանում է իմաստության ատամի շուրջ։

 Պասկալինի դեմքի ուռուցքը հսկայական էր, եւ տեղի բնակիչները նրան դիվահար էին համարում, մի անգամ նույնիսկ քարկոծել են։

Մի անգամ Պասկալինին փողոցում նկատել են «Սերը գործողության մեջ» բարեգործական կազմակերպության աշխատակիցները։ Նրանք խոսում էին ֆրանսերեն, որը Պասկալինը չէր հասկանում, բայց միեւնույն է՝ կարողացավ նրանց բացատրել, որ տառապում է այդ հիվանդությամբ երկար տարիներ եւ երբեք բժշկի մոտ չի եղել։

«Սերը գործողության մեջ» կազմակերպության աշխատակցուհիները որոշեցին օգնել կնոջը եւ պայմանավորվեցին վիրահատության մասին իսպանական Վալենսիա քաղաքի կլինիկայում։ Բժիշկ Իգնասիո Սոլիսը եւ նրա գործընկերները համաձայնեցին անվճար վիրահատել կնոջը աղքատ գյուղից, թեեւ սովորաբար նման վիրահատությունը 40 հազար եվրո արժե։

Պասկալինը թռավ Իսպանիա, որտեղ նրան, վերջապես, վիրահատեցին։ Նրա դեմքը վերականգնեցին սրունքոսկրի մի կտորի օգնությամբ։ Ոսկրանյութը տեղադրեցին կնոջ ծնոտում եւ միավորեցին զարկերակներին ու երակներին, որպեսզի ապահովեն արյան շրջանառությունը։ Հետո այն ամրացրին մաշկի կտորներով եւ ատամի իմպլանտներ տեղադրեցին։

Բուժումը ֆինանսավորեցին Vithas հիմնադրամը, հիվանդանոցը եւ «Սերը գործողության մեջ» կազմակերպությունը։

Պասկալինը Բուրկինա Ֆասո կվերադառնա դեկտեմբերի 5-ին, եւ տեղի բժիշկները կհետեւեն նրա վերականգնմանը։

Լուսանկարում՝ կադր CEN / Amor en Accio տեսանյութից

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի