• Latest news

Կնոջ շրթունքի վրայի փոքրիկ խոցը վտանգավոր քաղցկեղային ուռուցք էր

3 դեկտեմբերի, 2019  23:48

Անգլիական Շիլինգսթոն գյուղից (Դորսեթի կոմսություն) 53-ամյա Ալի Քեմփբելի շրթունքի վրայի ոչ մեծ խոցը բերանի խոռոչի քաղցկեղային ուռուցք էր։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail պարբերականը, Ալին վերին շրթունքի ներքին մասում սիսեռի չափ տարօրինակ խոցը առաջին անգամ նկատել էր 2017 թվականի փետրվարին։ Նա 3 շաբաթ անհաջող փորձել էր ազատվել խոցից, ինչից հետո նոր դիմել էր թերապեւտի։ Պարզվել էր, որ նա բերանի խոռոչի քաղցկեղ ուներ։

Նույն թվականի մարտի վերջին վիրաբույժները 12-ժամյա վիրահատություն են արել եւ հեռացրել ուռուցքը, ինչից հետո վերականգնել են պացիենտի ծնոտը տիտանե շերտերի եւ ուսոսկրի փոխպատվաստման օգնությամբ։ Բժիշկների խոսքով՝ եւս երկու շաբաթ՝ եւ քաղցկեղը կհասներ չորրորդ աստիճանի։

Պացիենտը հիշում է, թե ինչպես է արթնացել  վիրահատությունից հետո՝ ձախ կողմում 48 ամրակներով, առանց ատամների մի մասի եւ պարանոցի վրայի կարերով։

«Ես նման էին Ֆրանկենշտեյնին»,- ասում է նա։

Նրան 2 տարի անհրաժեշտ եղավ, որպեսզի ինքն իրեն հավաքի ապրած սթրեսից հետո եւ այլեւս չթաքնվի տանը։

Ալին եւս 3 լուրջ վիրահատության պետք է ենթարկվի՝ կոնքազդրային ոսկրի պատվաստում ծնոտում, ատամի իմպլանտների տեղադրում եւ դեմքի ձախ կողմի վերականգնում։ Ամենօրյա ցավին դիմանալու համար նա մորֆի է ընդունում։

Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, բայց կհաղթահարեմ»,- ասում է նա։

Լուսանկարը՝  @CancerAliDorset

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել