• Latest news

Անհաս երեխաներն ավելի շատ կլինեն. գլոբալ տաքացումը կրճատում է հղիության տեւողությունը

4 դեկտեմբերի, 2019  12:15

Կլիմայի փոփոխությունը եւ գլոբալ տաքացումը կրճատում են հղիության տեւողությունը եւ բարձրացնում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Եվ, ինչպես հայտնի է, ժամանակից շուտ երեխայի ծնունդը կապված է լուրջ բարդությունների հետ, նշում է The Daily Mail-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 56 միլիոն ծննդաբերություն Նահանգներում 1968-1988 թվականների ընթացքում։ Պարզվել է, ավելի շոգ օրերին (ջերմաստիճանը՝ Ցելսիուսի 32 աստիճանից բարձր) ծննդաբերությունները 5 տոկոսով ավելին են եղել, քան զով օրերին։ Եվ հաճախ դրանք վաղաժամ ծննդաբերություններ էին։

Հղիության տեւողության կրճատումը միջինը կազմել է 6 օր։ Բայց առանձին դեպքերում այն հասել է մինչեւ 2 շաբաթվա։

Դատելով ըստ ամենայնի՝ ջերմաստիճանի բարձրացումն առաջ է բերել կանանց հորմոնալ փոփոխություններ, ինչն իր հերթին խթանել է վաղաժամ ծննդաբերությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել