• Latest news

Վախ փսխումից. Կինն արտասովոր ֆոբիայի պատճառով զրկվել է աշխատանքից եւ ընկերներից

7 դեկտեմբերի, 2019  12:49

Սայան Մաքլինը՝ անգլիական Ռեդինգ քաղաքից, Բերքշիր կոմսություն, աշխատանքը եւ ընկերներին կորցրել է էմետոֆոբիայի պատճառով՝ վախ փսխումից եւ սրտխառնոցից:

The Sun պարբերականը հայտնում է, որ Սայանն առաջին անգամ սրտխառնոցից վախ է զգացել 6 տարեկանում: Նրա ընտանիքը պատրաստվում էր օդանավով հանգստի մեկնել, երբ օդանավակայանում ինչ-որ մեկն իրեն վատ է զգացել: Ժամանակի ընթացքում Սայանի վախն ավելի է սաստկացել, եւ նա այլեւս չի կարողացել դպրոցական ընկերների հետ շփվել: Աղջիկը տուն էր գնում, երբ դպրոցում որեւէ մեկն իրեն վատ էր զգում, եւ ընկերների մոտ գիշերելու չէր մնում:

Բժիշկները 2015 թվականին նրան ախտորոշել էին էմետոֆոբիա՝ վախ փսխման եւ վատ ինքնազգացողության տեսակից: Ֆոբիան սաստկացել է, եւ Սայանն ինչ-որ պահից սկսել է վախենալ արդեն տանից դուրս գալ ու աշխատանքից ազատվել է: Բժիշկները նշանակել են հանգստաբերներ, կինն ավելի ուշ փորձել է հիպնոթերապիա, սակայն արդյունք չի գրանցվել:

2017 թվականի սեպտեմբերին Սայանը սրված ֆոբիայի պատճառով չափից ավելի շատ դեղեր է ընդունել, չի կարողացել կառավարել իր մարմինը եւ զգացել է սրտի նոպայի ախտանշաններ: Նրան հոսպիտալացրել են, եւ պարզվել է, որ նրա մոտ տեղի է ունեցել խուճապային հարձակում:

Նա հազիվ էր կարողանում ուտել եւ իրեն օրեր շարունակ վատ էր զգում: Աղջիկը երկել է մոր մոտ, որ քնի բազմոցին կամ լոգարանի հատակին, եթե մոտը սրտխառնոց սկսվի: Սայանի ընկերը՝ Մաքսը, նրան աջակցել է, բայց նրանց հարաբերությունները գրեթե խզվել են, քանի որ նա անհանգստանալով, որ աղջիկը տանից դուրս չի գալիս, ենթադրել է, որ այդպես է վարվում ծուլանալու պատճառով:

2019 թվականի մայիսին 22-ամյա Սայանը որոշել է իր արտասովոր ֆոբիայի դեմ պայքարել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով. նա սկսել է ամեն օր 5 րոպե տեւողությամբ YouTube-ով տեսանյութեր դիտել, որտեղ մարդիկ սրտխառնոց ունեն: Հոլովակների դիտումը նրան օգնել է, հիմա նա կարողանում է տանից դուրս գալ:

Աղջիկը հիմա աշխատում է էմետոֆոբիան ամբողջությամբ հաղթահարելու ուղղությամբ: Նա պետք է սովորի հանգիստ ընկալել այն իրավիճակները, երբ հենց ինքն է սրտխառնոց ունենում:

Լուսանկարը՝ Sian Maclean Facebook-յան էջի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել