• Latest news

Գրիպն աշխարհում ամենավտանգավոր վարա՞կն է

13 դեկտեմբերի, 2019  16:38

Վտանգավոր վարակիչ հիվանդություններն այսօր քիչ չեն՝ Էբոլա տենդ, Դենգե, սիբիրյան խոց եւ այլն։ Վտանգավոր ոչ վարակիչ հիվանդությունները նույնպես քիչ չեն, եւ դրանց թվում են քաղցկեղն ու սրտի հիվանդությունները։ Բայց համաճարակաբանները հայտարարում են, որ մարդկանց համար այսօր ամենամեծ վտանգը ներկայացնում է գրիպը, այն սպանում է վախեցնող քանակությամբ մարդկանց, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Վիճակագրության համաձայն՝ 2014-2015 թվականներին Էբոլայի տենդից մահացել է 11 հազար մարդ։ Իսկ գրիպի վիրուսը ամեն տարի խլում  է 500 հազար կյանք։ Միեւնույն ժամանակ, գրիպով վարակվելու հավանականությունը շատ ավելին է, չէ՞ որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

Գիտնականները խոսում են նաեւ գրիպի վիրուսի սրընթաց մուտացիայի մասին, ինչը դժվարացնում է դրա բուժումը եւ պատվաստումը դրա դեմ։ Հետազոտողները ստիպված են ամեն համաճարակային սեզոնին թարմացնել պատվաստանյութերը, եւ միշտ չէ, որ հասցնում են վիրուսի փոփոխությունների հետեւից։ Գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ մինչ այժմ չկա։

Գիտնականները հիշեցնում են, որ «իսպանկա» գրիպը 1918 թվականին վարակել է երկրագնդի բնակչության մեկ հինգերորդին՝ դառնալով 50 մլն մահվան պատճառ։ Վիրուսի ժամանակակից տարբերակները չեն զիջում մահաբերությամբ, ընդգծում են մասնագետները։ Ռիսկի խմբում են երեխաները, հղի կանայք, տարեց մարդիկ եւ իմունադեֆիցիտ ունեցող մարդիկ. նրանց համար վարակի հետեւանքով բարդությունների առաջացման վտանգն ամենամեծն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել