• Latest news

Յուրաքանչյուր 20-րդ տղամարդը աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո բախվում է սեռական խանգարումների խնդրին

13 դեկտեմբերի, 2019  22:27

Աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո յուրաքանչյուր 20-րդ տղամարդն ունենում է սեռական խանգարումներ՝ էրեկտիլ դիսֆունկցիա, էյակուլյացիայի խնդիրներ, ցավ սեռական ակտի ժամանակ կամ այլ խախտումներ։ Այս մասին ասվում է Journal of the American College of Surgeons նոր հրապարակման մեջ։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի վաղ անցկացված 12 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է 4884 տղամարդ՝ աճուկի հեռացված ճողվածքով։ Վիրահատությունից հետո տղամարդկանց 5,3 տոկոսի մոտ առաջացել են սեռական խանգարումներ (էրեկտիլ դիսֆունկցիա կամ դժվարություններ էյակուլյացիայի հետ կապված), 9 տոկոսի մոտ՝ ցավ սեռական ակտի ժամանակ։

Նվազագույն ինվազիվ միջամտություններից (լապարասկոպիա) հետո սեռական դիսֆունկցիա նկատվել է պացիենտների 7,8 տոկոսի մոտ, իսկ ցավոտ սեռական ակտիվություն՝ 7,4 տոկոսի։ Բաց վիրահատությունների դեպքում՝ 37 եւ 12,5 տոկոս համապատասխանաբար։

Հետազոտություններում դիտարկումները տեւել են 11 ամիս, ուստի հեղինակները չեն կարող պատասխանել՝ որքանո՞վ կայուն կարող են լինել այս խախտումները վիրահատությունից հետո։

Մասնագետների կարծիքով՝  խնդիրները կարող են առաջանալ հետվիրահատական սպիների պատճառով։ Բաց վիրահատության, ինչպես եւ լապարասկոպիայի պարագայում, նյարդերը, որոնք ապահովում են աճուկի, առնանդամի մաշկի զգայունությունը, գտնվում է վիրահատական դաշտում եւ կարող է ենթարկվել ճզմվելու (ցավ առաջացնելով) կամ ամբողջականության խախտման (առաջացնելով ընդարմացում) ռիսկին։

Գիտնականները նաեւ կարծում են, որ որոշ պացիենտների մոտ սեռական դիսֆունկցիան կամ ցավը կարող է առաջանալ հենց ճողվածքի պատճառով, այլ ոչ թե այն հեռացնելու միջամտության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։