• Latest news

7-ամյա աղջիկը փրկել է մոր կյանքը YouTube-ի տեսանյութերի օգնությամբ

16 դեկտեմբերի, 2019  14:30

7-ամյա Ջեսիկա Քինդերը անգլիական Փրեսթոն քաղաքից (Լանքաշիրի կոմսություն) փրկել է մոր կյանքը YouTube-ի ուսուցանող տեսանյութի շնորհիվ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, նոյեմբերի 26-ի առավոտյան աղջիկը տանը սուրբծննդյան «Գրինչ» ֆիլմն էր նայում, երբ նրա 32-ամյա մայրը՝ Բեքի Գրինը, գիտակցությունը կորցրած ընկել է հատակին։ Աղջիկն անմիջապես վերցրել է բաժակն ու ջուր ցփնել մոր դեմքին, ինչից հետո սիրտ-թոքային վերակենդանացում է արել եւ նրա հեռախոսով շտապօգնություն կանչել։

Կինն ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ տուն էին եկել պարաբժիշկները։ Նրան տարան մերձակա հիվանդանոց, որտեղ հետազոտությունը ցույց տվեց, որ նա էպիլեպսիայի նոպա է ունեցել։

«Երբ գիտակցեցի, թե ինչ է տեղի ունեցել, դստերս հարցրի. «Որտեղի՞ց գիտեիր, թե քեզ ինչպես պետք է պահես,- պատմել է կինը: - Նա պատասխանեց, որ նման բան է տեսել YouTube-ի տեսանյութերից մեկում: Բայց ես ենթադրել անգամ չէի կարող, որ նրան հետաքրքրում են սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու մասին տեսանյութերը: Եթե նրա օպերատիվ օգնությունը չլիներ, ով գիտե, թե ամենն ինչպես կարող էր ավարտվել»:

Բժիշկների ենթադրությամբ՝ էպիլեպտիկ նոպայի պատճառը միջադեպն էր, որը Գրինի հետ տեղի էր ունեցել 12 տարի առաջ. այդ ժամանակ նա ընկել էր եւ գլուխը վնասել: Սակայն նրա մոտ առաջին անգամ էր տեղի ունենում էպիլեպսիայի նոպա: Նա առաջիկա ամիսներին պետք է անցնի լրացուցիչ հետազոտություններ, որոնք կհայտնաբերեն հիվանդության ստույգ պատճառը:

Դե, իսկ Ջեսիկան հիմա ցանկանում է կյանքը նվիրել բժշկությանը, որ օգնի մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է