• Latest news

Նոր հայտնագործությունը կարող է հեղափոխություն իրականացնել տրանսպլանտոլոգիայի ոլորտում

20 դեկտեմբերի, 2019  16:42

Այսօր դոնորական օրգանները պահելը հնարավոր չէ, դրանք շուտով անպիտան կդառնան տրանսպլանտոլոգիայի համար: Սակայն ռուս գիտնականները միջոց են գտել պահպանման ժամկետը 4 անգամ մեծացնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կենդանիների վրա փորձարկումները կսկսվեն մյուս տարի: Պետք է հասկանալ, թե արդյոք աշխատունակ է օրգանը ամբողջությամբ կամ արդյոք գազային կոնսերվացման մեթոդը հարմար է ոչ մաիյն սրտի, այլ նաեւ լյարդի եւ երիկամների համար»,- նշել է Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի նոր վիրաբուժական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Սուշկովը:

Գիտնականներն առաջարկում են օրգանների կոնսերվացման համար օգտագործել ոչ թե հեղուկ, այլ հատուկ կոնսերվացված գազ:

«Իմաստն այն է, որպեսզի հետադարձելի կերպով դադարեցվեն հյուսվածքներում մետաբոլիկ պրոցեսները: Դրա համար նախ օգտագործվում է հատուկ կազմի լուծույթ: Զուգահեռաբար անցկացվում է սառեցում մինչեւ 2-4 աստիճան: Այդպիսով օրգանը պահպանվում է մինչեւ փոխպատվաստումը»,- ասել է մասնագետը:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել