• Latest news

Ինչո՞ւ պետք է թեյը պատրաստել միայն եռման ջրով

8 հունվարի, 2020  10:39

Թեյ պատրաստելիս հարկավոր է խստորեն հետեւել արտադրողի հրահանգներին, ովքեր խորհուրդ են տալիս թեյի խոտը կամ խոտերի փունջը պատրաստել եռման ջրով։ Այս նշումը պետք է փնտրել թեյի փաթեթի վրա։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտի մասնագետները։

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», անգամ ամենաթանկ թեյի մեջ կարող են գտնվել վտանգավոր ախտածիններ, այդ թվում մանրէներ եւ սնկեր։ Իսկ թեյի որոշ ապրանքատեսակներում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եղել են սալմոնելայի հետքեր։

Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել եռման ջուր՝ թողնելով, որ թեյը թրմվի 5 րոպե։ Նման ջերմային մշակումը թույլ կտա ոչնչացնել վտանգավոր ախտածինների մեծ մասը։

Սակայն թեյը չափից ավելի թրմել նույնպես չի կարելի. մի քանի ժամ հետո թեյն արդեն կորցնում է բոլոր օգտակար հատկությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել