• Latest news

Մեզի գույնը կարող է ցույց տալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը

15 հունվարի, 2020  13:23

Նարնջագույն մեզը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանշան, պնդում են բրիտանացի մասնագետները:

Express-ը հայտնում է, որ վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների դեպքում, այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարեւոր է բուժման արդյունավետության բարձրացման համար:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջին նկատելի ախտանշաններից մեկն է համարվում թիկունքի կամ որովայնի շրջանի ցավը (հատկապես եթե առաջանում է պառկած դիրքում կամ ուտելուց հետո): Մեզի գույնը նույնպես կարող է ցույց տալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Մասնագետների խոսքով՝ ուշադրություն է պահանջում նարնջագույն («նարինջային») մեզը, որը կարող է այն բանի հետեւանք լինել, որ լեղուղին սկսել է լյարդից լեղին տեղափոխել տասներկումատնյա աղիք: Մասնագետների խոսքով՝ այս խանգարումը կարող է առաջանալ ուռուցքի աճի պատճառով:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այլ ախտանշաններից են՝

  • աղիների հետ կապված խնդիրները (դիարեայի եւ փորկապության հերթագայությունը),
  • տենդը եւ դողը,
  • դիսպեպսիան (փորի վերին հատվածում ցավի կամ անհարմարավետության կրկնվող զգացումը),
  • կղանքի մեջ արյան մակարդուկները:

Մասնագետներն ընդգծել են, որ դիաբետի կամ դեղնախտի ախտանշանները նույնպես կարող են մատնացույց անել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել