• Latest news

Երեք բժշկի կդատեն կոտրված սրտով կին պացիենտի անօրինական էվթանազիայի պատճառով

16 հունվարի, 2020  10:58

Բելգիական Գենթ քաղաքում երեք բժիշկ կկանգի դատարանի առջեւ անօրինական էվթանազիա կատարելու մեղադրանքով։ Սա առաջին քրեական գործն է Բելգիայում՝ կապված էվթանազիայի հետ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 2010 թվականի ապրիլի 27-ին բժիշկը, որի անունը չի նշվում, մահացու ներարկում է արել 38-ամյա Թայն Նիսին (լուսանկարում՝ կենտրոնում)։ Էվթանազիայի մասին խնդրել է ինքը՝ պացիենտը, եւ այն կատարվել է նրա բուժող բժշկի ու հոգեբույժի ներկայությամբ։ Էվթանազիայի համար հիմք է ծառայել աուտիկ սպեկտրի խանգարումը, որով իբր  տառապում էր կինը։

Բայց 2018 թվականին պացիենտի հարազատները հայտարարել են, որ նա աուտիկ սպեկտրի խանգարում չի ունեցել, եւ որ նա, ըստ երեւույթին, խաբել է բժշկին, որպեսզի էվթանազիայի իրավունք ստանա։ Հարազատների կարծիքով՝ կինը ցանկացել էր հրաժեշտ տալ կյանքին  անհաջող հարաբերություններից հետո կոտրված սրտի պատճառով։

Բացի այդ, հարազատները հավաստիացնում են, որ էվթանազիան իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ ձեւով։ Մասնավորապես, պացիենտի քույրը պատմել է, որ ներարկման ժամանակ իրեն խնդրել են պահել ասեղը։

Եթե մեղադրող կողմին հաջողվի ապացուցել, որ Թայն Նիսը անբուժելի հոգեկան հիվանդություն չի ունեցել, բժիշկներին սպառնում է բանտարկություն ապօրինի էվթանազիայի պատճառով։

Նշենք, որ էվթանազիան Բելգիայում լեգալացվել է 2002 թվականին եւ դրա իրականացման իրավունք ունեն մեծահասակ մարդիկ, որոնք բախվել են անտանելի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքների լուրջ եւ անբուժելի հիվանդության պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել