TRPM2 սպիտակուցն առանցքային դեր է խաղում ջերմային ռեակցիայում, որն ազդում է հղիության ժամանակ պտղի ուղեղի զարգացման վրա՝ պարզել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտնականները:
Հղիության ժամանակ մարմնի բարձր ջերմությունը, ինչպես հայտնի է, կարող է կապված լինել պտղի մոտ նյարդային խողովակի արատի առաջացման հետ, ինչը հանգեցնում է գլխուղեղի եւ ողնուղեղի բնածին տարբեր աստիճանի ծանրության արատների:
Xinhua-ի հաղորդմամբ՝ նոր հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ հղի առնետների մոտ բարձր ջերմության ֆոնին պտղի գլխուղեղի կեղեւում ավելի շատ նյարդային ցողունային բջիջներ կան, սակայն ավելի քիչ՝ դիֆերենցացված նեյրոններ: Իսկ TRPM2 սպիտակուցն ակտիվացված է եղել:
Բարձր ջերմության դեպքում TRPM2-ի եւ պտղի գլխուղեղի կեղեւի զարգացման միջեւ կապն ուսումնասիրելու համար հետազոտողները ճնշել են TRPM2-ը՝ ուսումնասիրելու դրա գործառույթները: Պարզվել է, որ բարձր ջերմության դեպքում դրա ճնշումը կարող է դադարեցնել նյարդային ցողունային բջիջների բազմացումն ու նեյրոնների զարգացումը: Սակայն դա նման էֆեկտ չի ունեցել, երբ հղի կենդանու մարմնի ջերմությունը մնացել է նորմայի սահմանում:
Գիտնականների կարծիքով՝ մոր մարմնի ջերմությունն ունակ է կարգավորելու պտղի գլխուղեղի կեղեւի զարգացումը, իսկ TRPM2-ի վրա ազդեցությունը, հնարավոր է, թույլ տա կանխել բնածին արատների առաջացումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր