• Latest news

Ո՞ր ալկոհոլային խմիչքներն են ամենաքիչ վնասակար

22 հունվարի, 2020  15:20

Ցանկացած ալկոհոլային խմիչք վնասակար է առողջության համար, անգամ ամենաքիչ քանակությամբ, այս մասին վկայում են վերջին հետազոտությունները։ Բայց եթե մարդը չի կարող լրիվ հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, ցանկալի է գոնե ընտրել ամենաքիչ վնասակար տարբերակները, որոնց մասին պատմել է հայտնի սննդաբան Մեյ Սիմփկինը (Մեծ Բրիտանիա)։

«Ալկոհոլի ոչ մի տարբերակ չի կարելի օգտակար համարել առողջության համար, եթե հաշվի առնենք նրա կալորիականությունը, շաքարի պարունակությունը, ջրազրկելու հատկությունը եւ սննդարար արժեքավորության բացակայությունը։ Կարեւոր է հասկանալ, որ ալկոհոլը թույն է, որը բարձրացնում է լյարդի բեռնվածությունն ու վատ է ազդում արյան մեջ շաքարի պարունակության վրա»,- ասել է մասնագետը։

Ինչպե՞ս ընտրել ալկոհոլային խմիչքները

«Իմ թիվ մեկ կանոնն է՝ խուսափել ցանկացած ըմպելիքներից, որոնք նախապես բազմաբաղադրիչ են՝ լինեն ալկոհոլային, թե ոչ ալկոհոլային։ Նման ըմպելիքները միշտ պարունակում են շաքար կամ արհեստական քաղցրացնողներ եւ, գուցե, շատ այլ հավելումներ՝ արհեստական արոմատիզատորներ, ներկանյութեր եւ կոնսերվանտներ, ինչպես նաեւ քիմիական բաղադրիչներ կամ աղ, որոնք անհրաժեշտ են տարբեր բաղադրիչներ ունեցող ըմպելիքների պատրաստման համար»,- ասել է սննդաբանը։

Չոր գինի

Չոր գինու արտադրման համար օգտագործում են մրգեր, բայց դրանցում պարունակվող շաքարի մեծ մասը խմորման պրոցեսում վերածվում է ալկոհոլի։ Արդյունքում՝ նման գինին տարբերվում է շաքարի քիչ քանակությամբ, քան, օրինակ, գարեջուրը։

Ինչ վերաբերում է ռեսվերատրոլ հակաօքսիդանտին, որը պարունակվում է կարմիր գինու մեջ, այն իրականում շատ քիչ է, եւ որպեսզի օրգանիզմը իրապես ստանա հակաօքսիդանտային օգուտ, անհրաժեշտ կլինի շատ գինի խմել, իսկ դա վատ գաղափար է։ Շատ ավելի խելամիտ կլինի ռեսվերատրոլ ստանալ մուգ կարմիր հատապտուղներից եւ կարմիր խաղողից, ընդգծել է մասնագետը։

Շամպայն

Ըստ Մեյ Սիմփկինի՝ մեկ գավաթ շամպայնը պարունակում է ավելի քիչ կալորիաներ, քան մեկ բաժակ սպիտակ գինին կամ գարեջուրը։ Չոր շամպայնը՝ նարնջի բնական հյութով, կարող է օրգանիզմի համար ապահովել վիտամին С-ի որոշ քանակություն, որն ազդում է որպես հակաօքսիդանտ՝ պայքարելով ալկոհոլի մարսման վնասակար որոշ հետեւանքների դեմ։

Օղի հանքային ջրով

Օղին՝ հանքային ջրով համադրված, չի պարունակում շաքար եւ, հետեւաբար, քիչ կալորիաներ է պարունակում, քան շատ այլ ալկոհոլային խմիչքներ։ Բայց շատ օղի խմել խորհուրդ չի տրվում, քանի որ սպիրտի պարունակությունը դրանում բավական բարձր է։

Լագեր

Գարեջուրը պատրաստվում է  հատիկներից, պարունակում է շատ ածխաջրեր եւ շաքար։ Գարեջուրը լավագույն դեպքում ավելի լավ է ընդհանրապես չխմել, ասում է սննդաբանը։ Իսկ եթե առայժմ ինչ-որ պատճառով դրանից հրաժարվելն անհնար է, մասնագետը խորհուրդ է տալիս թեթեւ լագերների մեջ ընտրել նրանք, որոնք պարունակում են ավելի քիչ շաքար ու կալորիաներ։

Զուտ մաքուր ջին, վիսկի, թեքիլա, բաց ռոմ

Սրանք շատ թունդ ալկոհոլային խմիչքներ են, բայց ավելացված շաքար չեն պարունակում։ Եվ քանի որ մարդիկ սովորաբար դրանք մեծ քանակությամբ չեն խմում, օրգանիզմը ավելորդ կալորիաներ չի ստանում։ Նման խմիչքները խորհուրդ է տրվում օգտագործել հանքային ջրով, քամած կիտրոնով կամ լայմով։

Գինես

Չնայած թնդությանը, ըմպելիքը աչքի է ընկնում կալորիաների ցածր պարունակությամբ (մոտ 35 կկալ 100 գրամի դեպքում)։ Բացի այդ, գինեսի մեջ կան հակաօքսիդանտներ եւ լուծվող բջջանյութ։

Արյունոտ Մերի

Արյունոտ Մերին օղու եւ լոլիկի հյութի, վուստերշիրյան սոուսի, տաբասկոյի եւ աղի խառնուրդն է։ Այն անգամ որոշ սննդարար արժեք ունի։ Մասնավորապես, լավորակ լոլիկի հյութը օրգանիզմն ապահովում է  հակաօքսիդանտներով (մասնավորապես՝ լիկոպինով, ինչպես նաեւ С վիտամինով) եւ կալիումով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է