• Latest news

Արդեն 4 օր է՝ տնից դուրս չենք գալիս. Չինաստանում բնակվող հայուհին պատմել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին

27 հունվարի, 2020  14:12

Չինաստանի Տյանցզին քաղաքի շատ բնակիչներ արդեն 4 օր է՝ փորձում են տնից դուրս չգալ, քանի որ վախենում են վարակվել 2019-nCoV կորոնավիրուսով: Այդ քաղաքում գրանցվել է վարակման արդեն 13 դեպք: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Գ.Ա.-ն՝ Տյանցզինում բնակվող հայուհին:

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը եւ իր շատ ծանոթներ նույնիսկ խանութ չեն գնում եւ ուտելիքը պատվիրում են: Գ.Ա.-ն խոստովանեց, որ վախենում է նույնիսկ դուռը բացել առաքիչների առջեւ, որոնք դուրս են գալիս աշխատանքի՝ չնայած համընդհանուր վախին:

Նրա խոսքով՝ քաղաքի վարչակազմը բնակիչներին խնդրել է տնից դուրս չգալ առանց լուրջ անհրաժեշտության, իսկ եթե ստիպված են դա անել, ապա անպայման պետք է կրեն N95 բժշկական դիմակներ:

Շենքում, որտեղ բնակվում է Գ.Ա.-ն, վերելակները օրը մի քանի անգամ ախտահանում են, որից հետո տհաճ խոտ է առաջանում եւ փոքրիկ աղյուսակ, որի վրա գրված է, որ վերելակը ախտահանվել է: Բացի այդ, շենքի մուտքի մոտ հատուկ աշխատակից կա, ով չափում է շենք մուտք գործել պատրաստվողների ջերմությունը: Սակայն բնակիչները մտահոգված են, քանի որ այդ միջոցը կարող է բավարար չլինել, հատկապես այն վերջին նորությունների ֆոնին, որ կորոնավիրուսը կարող է տարածվել հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց առաջ, արդեն ինկուբացիոն շրջանի փուլում, երբ չկան նախանշաններ, այդ թվում՝ բարձր ջերմություն:

Գ.Ա.-ի խոսքով՝ մոտ 16 մլն բնակչություն ունեցող քաղաքի փողոցները գրեթե դատարկ են: Քաղաքում բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Սակայն Գ.Ա.-ն ենթադրում է, որ որոշ խանութներ կարող են փակ լինել ոչ թե վիրուսի, այլ ամանորյա տոների պատճառով:  

Տյանցզինը այս պահին փակ չէ, սակայն չափում են քաղաք ժամանող բոլոր մարդկանց ջերմությունը:

«Այստեղ շատ օտարերկրացիներ, այդ թվում հայեր են բնակվում: Հայերի մի մասը որոշել է վերադառնալ Հայաստան, սակայն կա ճանապարհին վարակվելու ռիսկ, մյուսները որոշել են սպասել, մինչ իրավիճակը կկարգավորվի»,- պատմեց Գ.Ա.-ն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է