• Latest news

Բժիշկները փրկել են 650 գրամանոց նորածնի կյանքը, որի սիրտը 40 րոպեով կանգնել է (ֆոտո)

30 հունվարի, 2020  11:57

Բժիշկները փրկել են 650 գրամանոց նորածնի կյանքը, որի սիրտը 40 րոպեով կանգնել է:

The Mirror-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի փետրվարին 25-ամյա Քլեր Նոբայլին հոսպիտալացրել են հղիության 23-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերության ռիսկով: Նրան դեղամիջոց են տվել, որը պետք է արագացներ պտղի թոքերի զարգացումը: Մի քանի օր անց նրան պետք է տուն ուղարկեին, սակայն գիշերը նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել:

Նորածին Ռայան Կոլքհոունը կշռել է ընդամենը 650 գրամ: Նա այնքան թույլ է եղել, որ նրա սիրտը կանգնել է: Բժիշկները 40 րոպե պայքարել են նրա կյանքի համար:

Մայրը ստիպված է եղել մեկ շաբաթ սպասել, ապա դրանից հետո կարողացել է երեխային տեսնել: Երբ Ռայանը 6 շաբաթական է դարձել , Քլերը տուն է վերադարձել, սակայն երեխան մնացել է հիվանդանոցում: Հաջորդ օրը վաղ առավոտյան մորը կրկին կանչել են հիվանդանոց, քանի որ երեխայի մոտ արյան մեջ թթվածնի մակարդակի անկում է գրանցվել: Մի քանի օր անց արյան անալիզները ցույց են տվել, որ Ռայանի մոտ աղիքային ցուպիկ է եղել:

Չնայած բարդություններին՝ երեխային հաջողվել է փրկել, եւ 133 օր անց նրան դուրս են գրել: Այդ ընթացքում երեխան վերապրել է ներուղեղային արյունահոսություն, արյան 4 փոխներարկում եւ 51 օր անցկացրել է թոքերի արհեստական օդափոխության պայմաններում: Նրան բուժել են հիպերտոնիայի եւ սեպսիսի դեմ, եւ երբ նա 16 շաբաթական է դարձել, աչքերի լազերային վիրահատություն է պահանջվել:

Մի քանի շաբաթ անց, երբ Քլերը երեխայի հետ հյուր է գնացել,  երեխան կապտել է: Նրան կրկին հոսպիտալացրել են: Չնայած առողջական խնդիրներին՝ երեխան վերապրել է եւ պատրաստվում է նշել իր մեկամյակը:

Քլերը բարեգործական դրամահավաք է կազմակերպել, որպեսզի երախտագիտություն հայտնի բժիշկներին երեխային փրկելու համար:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է